Հյուսիսային Մակեդոնիայի վարչական բաժանում
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը 2004 թվականի օգոստոսին ընդունված Տարածքային կազմակերպման և տեղական կառավարման մասին օրենքի համաձայն բաժանված է 84 համայնքի (општини, opštini) և որպես տեղական կառավարման առանձին միավոր Սկոպյե քաղաքի (1996 թ.-ից մինչև 2004 թ.-ը կար 123 համայնք)։ Սկոպյե մայրաքաղաքը (կամ Մեծ Սկոպյեն) ունի ընդհանուր վարչական կենտրոնի կարգավիճակ և ընդգրկում է 10 քաղաքային համայնք. Աերոդրոմ, Բուտել, Գազի Բաբա, Գյորչե-Պետրով, Կարպոշ, Կիսելա-Վոդա, Սարայ, Ցենտր, Չաիր և Շուտո-Օրիզարի։
Բնակչության թվով խոշորագույն համայնք է Կումանովոն՝ 105 484 բնակիչ, իսկ փոքրագույնը՝ Վրաշետնիցան իր 1322 բնակչով։ Տարածքով խոշորագույնն է Պրիլեպ համայնքը (1194 կմ²), իսկ փոքրագույնը՝ Չաիրը (3,5 կմ²)
Բացի այդ, Մակեդոնիան բաժանվում է նաև վիճակագրական տարածաշրջանների (регион, regioni), որոնք ընդգրկում են համայնքներ։ Տարածաշրջանները.
- Վարդարյան տարածաշրջան
- Արևելյան տարածաշրջան
- Պելագոնյան տարածաշրջան
- Պոլոժյան տարածաշրջան
- Հյուսիս-արևելյան տարածաշրջան
- Սկոպյեի տարածաշրջան
- Հարավ-արևելյան տարածաշրջան
- Հարավ-արևմտյան տարածաշրջան
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.