![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c5/Engelu_ala.jpg/640px-Engelu_ala.jpg&w=640&q=50)
Հյուսիսային Վիձեմեի կենսոլորտային արգելոց
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային Վիձեմեի կենսոլորտային արգելոց (ՀՎԿԱ , լատիշ․՝ Ziemeļvidzemes biosfēras rezervāts), Լատվիայի միակ կենսոլորտային արգելոցը։ Գտնվում է Վիձեմե երկրամասի հյուսիսային մասում և ձգվում է Էստոնիայի հետ Լատվիայի ունեցած պետական սահմանի երկայնքով[2][3][4][5]։
Հյուսիսային Վիձեմեի կենսոլորտային արգելոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | biosphere reserve? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Վիձեմե |
Մակերես | 475 514 հեկտար |
Ձևավորում | 1997 |
![]() | |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/db/LaucuAkmens.jpg/640px-LaucuAkmens.jpg)
Արգելոցն ունի բազմաթիվ տարատեսակ «բնակիչներ», կուսական ու ավանդական լանդշաֆտների ընդարձակ տարածքներ։ Ներառում է բնության 25 արգելոց[6], բնության մեկ պարկ[7] և պաշտպանվող երկու ջրային տարածք[8][9]։ Կենսոլորտային արգելոցի ցամաքային տարածքների կեսից ավելին ծածկված է անտառներով ու ճահճուտներով։ Դրանց դերը չափազանց մեծ է, եթե հաշվի առնենք, որ ՀՎԿԱ-ի պաշտպանվող 28 տարածքներից 20-ը սահմանվել են հենց հատկապես անտառային ու ճահճային «բնակիչներին» պաշտպանելու նպատակով։
ՀՎԿԱ-ի տարածքը գրավում է զբոսաշրջիկներին բնական զարմանահրաշ արժեքների շնորհիվ, առաջին հերթին՝ Սալացա գետի, որ սկիզբ է առնում գեղատեսիլ Բուրտնիեկս լճից և 95 կիլոմետր անցնելով ՀՎԿԱ-ի տարածքով՝ իր ընթացքն ավարտում է Բալթիկ ծովում։ Գրավիչ են նաև գետի ափամերձ հատվածներում գտնվող քարանձավները, որ Լատվիայում ամենաընդարձակներից են։