Հյուստոն
From Wikipedia, the free encyclopedia
Հյուստոն (անգլ.՝ Houston), քաղաք ԱՄՆ-ում, Տեխաս նահանգում։ Այն համարվում է ԱՄՆ-ի չորրորդ և Տեխասի ամենամեծ քաղաքը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Հյուստոն | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Հիմնադրված է | օգոստոս 1836 թ. | ||
Մակերես | 1724,544507 կմ² | ||
ԲԾՄ | 13±1 մետր | ||
Բնակչություն | ▼2 304 580 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Հեռախոսային կոդ | 281, 832 և 713 | ||
Փոստային դասիչ | 77000–77099, 77200–77299, 77000, 77002, 77007, 77009, 77011, 77013, 77015, 77018, 77021, 77024, 77027, 77030, 77034, 77038, 77042, 77045, 77048, 77049, 77052, 77057, 77061, 77065, 77069, 77072, 77075, 77079, 77081, 77083, 77087, 77091, 77094, 77099, 77203, 77206, 77208, 77211, 77216, 77220, 77224, 77228, 77229, 77231, 77233, 77236, 77240, 77243, 77246, 77249, 77250, 77253, 77258, 77260, 77263, 77266, 77268, 77273, 77276, 77279, 77280, 77282, 77285, 77287, 77290, 77291, 77295 և 77298 | ||
Պաշտոնական կայք | houstontx.gov(անգլ.) | ||
| |||
Բնակչությունը՝ ▼2 304 580 մարդ (ապրիլի 1, 2020)[1]։ Հյուսթոնը Հարիսի շրջանի վարչական կենտրոնն է, ինչպես նաև Մեծ Հյուսթոն ագլոմերացիայի տնտեսական կենտրոնն է, որն ունի 6 108 060 բնակիչ[2]։ Քաղաքը տեղակայված է Մեքսիկական ծոցից 50 կմ հեռավորության վրա՝ մերձափնյա հարթավայրում։ Նրա մակերեսը կազմում է 965 կմ2[3]:
Հյուստոնը հիմնադրվել է 1836 թվականի օգոստոսի 30-ին և Տեխասի Հանրապետության կազմի մեջ է մտել 1937 թվականի հունիսի 5-ին։ Քաղաքն իր անունն ստացել է Սեմ Հյուստոնի պատվին, ով Տեխասի զորքերի հրամանատարն էր Տեխասի հեղափոխության ժամանակ, ինչպես նաև եղել է Տեխասի Հանրապետության նախագահն ու մեծ դեր է ունեցել ընդհանուր շրջանի պատմության մեջ։ Նավահանգստի ու երկաթուղու արագ զարգացումը, ինչպես նաև նավթահանությունը հանգեցրին բնակչության թվաքանակի արագ աճին։ 1960-ական թվականներին բնակչության թիվը գերազանցեց մեկ միլիոնը, իսկ 2000-ականներին անցավ երկու միլիոնի սահմանը։
Քաղաքի տնտեսության հիմնական ճյուղերից են էներգետիկական, ավիացիոն, տրանսպորտային արդյունաբերությունները, առողջապահությունը։ Քաղաքը նավթարդյունաբերական տեխնիկայի արտադրության առաջատար կենտրոններից է։ Հյուստոնի նավահանգիստը ԱՄՆ-ում առաջին տեղն է զբաղեցնում միջազգային բեռնաշրջանառության ցուցանիշներով։ Քաղաքի տնտեսության ու ենթակառույցների կարևորագույն օբյեկտներից են Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնը, Հյուստոնի նավարկելի ջրանցքը, ինչպես նաև Տեխասի բժշկական կենտրոնը, որն իր մեջ ընդգրկում է մեծ թվով բժշկական հաստատություններ՝ ինստիտուտներ, հիվանդանոցներ, բժշկական դպրոցներ։