Հնդկական սփյուռք
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկական սփյուռք, Հնդկաստանից դուրս բնակվող հնդկական ծագումով բնակչությունը։ Ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության զարգացման ծրագրի հաշվետվության, հնդկական սփյուռքը աշխարհի երկրորդն է խոշորությամբ, չինականից հետո, և կազմում է ավելի քան 25 միլիոն մարդ։
2003 թվականից սկսած, ամեն տարի հունվարի 9-ին Հնդկաստանում նշում են «Փրավասի Բհարաթիյա Դիվաս» (հնդկական սփյուռքի օր) տոնը, որպեսզի նշեն սփյուռքի ավանդը Հնդկաստանի զարգացման մեջ։ Այդ օրը 1915 թվականին Մահաթմա Գանդին Հարավային Աֆրիկայից վերադարձել է Հնդկաստան[1]։