Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկ, Հնդկաստանն աշխարհի տարբեր ծայրերում ունի մեծ քանակով դիվանագիտական ներկայացուցչություններ, սակայն նրանք կենտրոնացած են Հնդկական օվկիանոսի ավազանի երկրներում, ինչպես նաև պետություններում, որտեղ բնակվում են Հնդկաստանից մեծ քանակով գաղթածներ։ Համարվելով Ազգերի համագործակցության անդամ՝ Հնդկաստանն այդ համագործակցության անդամ-պետություններում նշանակում է դեսպանի աստիճանի «գլխավոր կոմիսար»։ Հնդկաստանն իր դիվանագիտական ներկայացուցչություններից մի քանիսում նշանակում է «գլխավոր կոմիսարի օգնական», որոնցից են Միացյալ Թագավորությունում գտնվող Բիրմինգհեմ և Էդինբուրգ քաղաքներում գործող ներկայացուցչությունները[1][2]։