Հնդկաստանի օրհներգ
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկաստանի հիմն, Ջանա Գանա Մանա (բենգալերեն՝ জন গণ মন Jôno Gôno Mono, «Ժողովրդի հոգին»), Հնդկաստանի ազգային օրհներգ, որի բնօրինակը բենգալերենով գրել է հնդիկ բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորը։
Հնդկաստանի օրհներգ | |
---|---|
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման և Հնդկաստանի վարչապետ Մամոհան Սինգհը Սպիտակ տանը լսում են Հնդկաստանի օրհներգը, նոյեմբերի 24, 2009 | |
Տեսակ | ազգային օրհներգ |
Բառերի հեղինակ | Ռաբինդրանաթ Թագոր, դեկտեմբեր, 1905 |
Երգահան | Ռաբինդրանաթ Թագոր, դեկտեմբեր, 1911 |
Երկիր | Հնդկաստան |
Հաստատված | հունվարի 24, 1950 |
Հիմք | Bharot Bhagyo Bidhata? |
Jana Gana Mana Վիքիպահեստում |
«Ջանա Գանա Մանան» առաջին անգամ հնչել է 1911 թվականին, իսկ 1950 թվականին պաշտոնապես ընդունվել է որպես Հնդկաստանի ազգային օրհներգ։ Երաժշտության հեղինակը նույնպես Ռաբինդրանաթ Թագորն է։ Հիմնի կատարումը տևում է 52 վայրկյան։ Երբեմն հիմնը կատարվում է կարճ տարբերակով՝ միայն առաջին և վերջին տողերը, որն ընդամենը 20 վայրկյան է։
«Ջանա Գանա Մանայի» հետ մեկտեղ օգտագործվում է նաև «Վանդե Մատարամ» բանաստեղծությունը (բենգալերեն՝ বন্দে মাতরম্, «Երկրպագում եմ քեզ, Մայր»), որը գրել է բենգալացի բանաստեղծ Բոնկիմչոնդրո Չոտոպադհայը 1881 թվականին և որի երաժշտությունը նախ գրել է Ջադունաթհ Բհաթաչարյան, իսկ հետո Ռաբինդրանաթ Թագորը։ «Վանդե Մատարամն» ունի «ազգային երգի» կարգավիճակ։ Հնդկաստանի սահմաններից դուրս ներկայացվում է «Ջանա Գանա Մանան», իսկ ներսում հավասարազոր են «Ջանա Գանա Մանան» և «Վանդե Մատարամը»[1]։