Հոակին Ֆենիքս
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Հոակին Ռաֆայել Ֆենիքս (անգլ.՝ Joaquin Raphael Phoenix, [hwɑːˈkiːn ˈfiːnɪks], ծնված՝ Հոակին Ռաֆայել Բոտոմ, հոկտեմբերի 28, 1974(1974-10-28)[1][2][3], Ռիո Պիեդրաս, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ։
Դերասան Ռիվեր Ֆենիքսի կրտսեր եղբայրը։
«Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր և Վենետիկի կինոփառատոնի Վոլպի գավաթակիր, «Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիր, «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր։
2020 թվականին The New York Times-ը Ֆենիքսին հռչակել է 21-րդ դարի մեծագույն դերասաններից մեկը[11][12]։
Ֆենիքսին համաշխարհային ճանաչում բերել է հռոմյան կայսր Կոմմոդոսի դերը «Գլադիատոր» ֆիլմում։ Հայտնի է նաև«Նշաններ», «Խորհրդավոր անտառ», «Անցնել սահմանը», «Հյուրանոց «Ռուանդա»», «Նա», «Ջոկեր» ֆիլմերով[13][14][15]։