Հոգեբանական սարսափ
From Wikipedia, the free encyclopedia
Հոգեբանական սարսափ, սարսափ ֆիլմերի տեսակ, որն առաջացնում է հոգեբանական սթրես ի հաշիվ վախի և կերպարների էմոցիոնալ անհավասարակշռության։ Հիմնականում ազդում է անհայտության արքետիպիկ զգացողության վրա, ստեղծելով վտանգի զգացողություն, օրինակ նման զգացողություն է առաջանում երբ կերպարը գիշերը փողոցում հանդիպում է գլխավոր հերոսին։ Հոգեբանական սարսափի այսպիսի տարրերը ստեղծվում են կերպարի մտքում առաջացող գաղափարների հիման վրա։ Երկրորդ պլանի առանձնահատկությունները դառնում են կարևոր, երբ կերպարները հանդիպում են երես առ երես ոչ ստանդարտ իրավիճակներում, նրանց հաճախ ուղեկցում են անմահ արարածները, որոնք իրականացնում են անմարդկային գործողություներ։ Այդ ժամանակ, ինչպես մնացած հեռուստատեսային սարսափները ուշադրությունը կենտրոնացնում են կեղծ իրադարձությունների, հարձակումների, ոճավորված հրեշների վրա։ Հոգեբանական սարսափները նախապատվությունը տալիս են արտիստիկ ռեալիզմին։ Հերոսները հանդիպում են դժվարությունների, որոնք հայտնի են որպես մեծ վախեր, որոնք հարված են հասցնում դիտողների հագեբանական անվտանգության և հանգստության զգացողությանը։ Տիպիկ սցենարներ են հանդիսանում առևանգումները, տուն ներխուժումը, սեռական հարձակումները և նման գործողությունները, այսպիսի գործողությունները կարծես հավասար են դարձնում իրական և ենթադրյալ վտանգները։ Հոգեբանական սթրեսները միտված են ստեղծել լարվածություն և անհարմարություն ի ցույց դնելով ընդհանուր կամ ունիվերսալ էմոցիոնալ թուլությունները և վախերը, ինչպիսիք կան մարդկային ենթագիտակցությունում և որոնք մարդիկ ճնշում են կամ մերժում։ Սյուժեի սուր շրջադարձերը լինում են հաճախ։ Որպես կանոն կերպարները պայքարում են անգիտակից ցանկությունների, վրեժի կամ մանրուքների համար։ Ժանրը կենտրոնանում է ոչ բնականի, չարի վրա, ինչին դիտողները երբեք չեն բախվում։