Հոդեր ճտտացնել
From Wikipedia, the free encyclopedia
Հոդեր ճտտացնել, գործողություն, որի ժամանակ մարդու հոդերի ոլորման կամ թեքման միջոցով առաջանում է որոշակի ձայն, ինչին հաճախ հաջորդում է բավարարվածության կամ հանգստության զգացողություն մարդու մոտ։ Հաճախ կիրառվում է խիրոպրակտիկայի մեջ։
Ժողովրդական կարծիքի համաձայն՝ հոդերի ճտտացնելը, առավելապես մատնոսկրերինը, հանգեցնում են հոդաբորբի կամ այլ հոդային խնդիրների։ Սակայն, բժշկական հետազոտությունները մինչև այժմ մատերի ճտտացնելու և երկարատև հոդային խնդիրների միջև կապ ցույց չեն տվել։ Չնայած ճտտացնելու մեխանիզմն ու առաջացած ձայնը դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չեն, այն հիմնականում վերագրվում է հոդերի արանքում ազոտի կամ ածխաթթու գազի փուչիկների առաջացմանը[1][2][3]։