From Wikipedia, the free encyclopedia
Հոլանդերեն Վիքիպեդիա (հոլ.՝ Nederlandse Wikipedia), Վիքիպեդիա հանրագիտարանի հոլանդալեզու տարբերակն է։ Անգլերենից, գերմաներենից և ֆրանսերենից հետո, այն Վիքիպեդիա նախագծի չորրորդ հանրագիտարանն է, որ 1.000.000-ից ավել հոդված ունի։ Ընթերցողների և խմբագիրների մեծ մասը Նիդեռլանդներից և Բելգիայից (Ֆլամանդներից) են։ Նիդեռլանդներում այն Գուգլից և Ջիմեյլից հետո, 3-րդ ամենահաճախ այցելվող կայքն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հոլանդերեն Վիքիպեդիա Nederlandse Wikipedia | |
---|---|
URL՝ | nl.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Հոլանդերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | 2001 թ. հունիս |
Հոդվածների թիվ՝ | 2 164 878 |
Էջերի թիվ՝ | 4 647 688 |
Խմբագրումների թիվ՝ | 67 805 135 |
Գրանցված մասնակիցներ՝ | 1 358 991 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 3414 |
Ադմինիստրատորներ՝ | 31 |
Խորություն: | 19.2 |
Մեկնարկել է 2001 թ. հունիսի 19-ին՝ Անգլերեն Վիքիպեդիայի ստեղծումից հինգ ամիս անց։ Երկու տարից անց՝ 2003 թ. օգոստոսին ստեղծվեց Հոլանդերեն Վիքիպեդիայի 10.000-րդ հոդվածը։ Այդ ժամանակվանից հոլանդական մամուլում մեծ ուշադրություն է առաջացել Վիքիպեդիայի նկատմամբ և կտրուկ աճել են ընթերցողների և խմբագրողները քանակը։
2008 թ. նոյեմբերին հանրագիտարանը հատեց 500.000, իսկ 2011 թ. դեկտեմբերին՝ 1.000.000 հոդվածի շեմը։ 2011 թ. երկրորդ կեսին գրանցվել էր հոդվածների ստեղծման թռիչքային աճ (շուրջ 300.000 հոդված), ինչը մեծ մասամբ պայմանավորված էր բոլոր կենդանական տեսակների վերաբերյալ ավտոմատացված եղանակով բառահոդվածներ ստեղծելով։ Նույն եղանակով 2006 թ. մայիսին մի քանի տասնյակ հազար հոդվածներ էին ստեղծվել Ֆրանսիայի բոլոր բնակավայրերի վերաբերյալ։
Այսօր՝ 15 Օգոստոսի 2024-ին Վիքիպեդիայի հոլանդերեն բաժինը ունի 2 164 878 հոդված։ Գրանցված են 1 358 991 մասնակից, նրանցից 3414 կատարել են գոնե մեկ խմբագրում անցած 30 օրվա ընթացքում, իսկ 31 մասնակից ունեն ադմինիստրատորի կարգավիճակ։ Ընդհանուր խմբագրումների թիվը հատում է 67 805 135-ը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հոլանդերեն Վիքիպեդիա կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.