Հոկտեմբերյան հեղափոխություն
From Wikipedia, the free encyclopedia
Հոկտեմբերյան հեղափոխություն (նաև հայտնի որպես Բոլշևիկյան հեղափոխություն[1],Հոկտեմբերյան ապստամբություն կամ Կարմիր Հոկտեմբեր, Խորհրդային Միության պատմագրության մեջ պաշտոնապես գրվել է «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն»), պետական հեղաշրջում Ռուսաստանում կազմակերպված բոլշևիկների առաջնորդ Վլադիմիր Լենինի կողմից։ Տեղի է ունեցել զինված ապստամբության միջոցով Պետրոգրադում 1917 թվականի հոկտեմբերի 25-ին (Հին տոմարով նոյեմբերի 7-ին)։
Հոկտեմբերյան հեղափոխություն | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուսական քաղաքացիական պատերազմ | |||||||||
Սովետների երկրորդ համագումարը | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Բոլշևիկյան կուսակցություն Ձախ Սոցիալիստ-հեղափոխականներ Խորհրդային Ռուսաստան (սկսած նոյեմբերի 7-ից) |
Ռուսաստանի Հանրապետություն (մինչև նոյեմբերի 7) Ռուսաստանի Ժամանակավոր կառավարություն (մինչև նոյեմբերի 8) | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Վլադիմիր Լենին | Ալեքսանդր Կիրենսկի | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
10, 000 կարմիր նավաստի, 20, 000-30, 000 կարմիր զինվոր | 500-1, 000 կամավորներ, 1, 000 կանանց բատալիոնի մարտիկներ | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
Չնչին | Զինվորները լքեցին դիրքերը |
Հոկտեմբերյան հեղափոխությունը հաջորդեց և հիմք առավ Փետրվարյան հեղափոխությունից, որը տեղի էր ունեցել նույն տարեթվին ավելի վաղ։ Փետրվարյան հեղափոխության ժամանակ գահընկեց արվեց Ցարական ավտոկրատիան, ինչի հետևանքով ստեղծվեց Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը։
Այս ժամանակահատվածում բանվորները սկսեցին կազմավորվել խորհուրդներում, որտեղ հեղափոխականները քննադատում էին ժամանակավոր կառավարության գործունեությունը։ Նոր կառավարող օրգան Համառուսական խորհուրդների հանրագումարը իր երկրորդ հանրագումարում ընտրեց բոլշևիկ անդամների և ձախակողմյան խմբերին նոր պետության կարևոր պաշտոններին։ Անմիջապես նախաձեռնվեց հիմնադրել Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը։ 1918 թվականի հուլիսի 17-ին ցարը և նրա ընտանիքը, ներառյալ հինգ երեխա 13-ից 22 տարեկան, մահապատժի ենթարկվեցին։
Հեղափոխությունը գլխավորեցին բոլշևիկները, որոնք օգտագործեցին Պետրոգրադի խորհրդի ազդեցությունը, որպեսզի կազմակերպեն զինված ուժեր։ Բոլշևիկյան Կարմիր գվարդիայի ուժերը ռազմահեղափոխական կոմիտեի գլխավորությամբ սկսեցին նվաճել կառավարական շինությունները 1917 թվականի հոկտեմբերի 25-ին։ Հաջորդ օրը Ձմեռային պալատն (ժամանակավոր կառավարության նստավայրը Պետրոգրադում) անցավ բոլշևիկների ձեռքը։
Հոկտեմբերյան հեղափոխության կարգախոսն էր «Ամբողջ իշխանությունը խորհուրդներին», ինչը նշանակում էր, որ իշխանությունը պետք է բաժանվեր ժողովրդական եղանակով ընտրված տեղական խորհուրդների միջև։ Ժամանակի ընթացքում այն փոխվեց միայն բոլշևիկների իշխանության։