Հոկտեմբերյան զինված ապստամբություն Պետրոգրադում (1917)
From Wikipedia, the free encyclopedia
Հոկտեմբերյան զինված ապստամբություն Պետրոգրադում[1][2] (ռուս.՝ Октябрьское вооружённое восстание в Петрограде), Հոկտեմբերյան հեղափոխության շրջանում Վլադիմիր Լենինի գլխավորությամբ բոլշևիկների կողմից կազմակերպած զինված ապստամբություն Պետրոգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) 1917 թվականի հոկտեմբեր 24-25 (նոյեմբեր 6-7)-ին։ Իրականացրել են Կարմիր գվարդիայի ուժերը, Պետրոգրադի կայազորի զինվորները և Բալթիական նավատորմի նավաստիները։
Ապստամբության հետևանքով Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը լուծարվեց և հաստատվեց խորհրդային ռեժիմ։