Հոհենցոլեռն ամրոց
From Wikipedia, the free encyclopedia
Հոհենցոլեռն ամրոց (գերմ.՝ Burg Hohenzollern) — հինավուրց դղյակ-ամրոց, Շտուտգարտից 50 կիլոմետր հարավ գտնվող Բադեն-Վյուրթեմբերգում։ Սա Հոհենցոլեռնների դինաստիայի կալվածքն է, որոնք գահ են բարձրացել միջնադարում, կառավարելով Պրուսիայում և Բրանդենբուրգում (գերմ.՝ Brandenburg), մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Դղյակը տեղակայված է 855 մետր բարձրություն ունեցող Հոհենցոլեռն բարձունքի վրա, այն գտնվում է Հեխինգեն և Բիզինգեն բնակավայրերից ոչ հեռու։
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և թանգարան |
Տեղագրություն | Գերմանիա |
Վարչական միավոր | Bisingen? |
Երկիր | Գերմանիա |
Ճարտարապետ | Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլեր |
Անվանված է | Հոհենցոլլերներ |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Ընթացիկ սեփականատեր | Հոհենցոլլերներ |
Կայք | burg-hohenzollern.com(անգլ.)(գերմ.) |
Hohenzollern Castle Վիքիպահեստում |
Առաջին անգամ միջնադարյան դղյակ-ամրոցը հիշատակվում է 1267 թվականին, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է ավելի վաղ՝ XI-րդ դարում։ 1423 թվականի մայիսի 15-ին, Շվաբիայի կայսրական քաղաքների զորքերի կողմից երկարատև պաշարումից հետո, ամրոցը գրավվեց և ավերվեց։
1454-1461 թվականներին կառուցվեց նաև երկրորդ ամրոցը, որը Երեսնամյա պատերազմի (1618 - 1648) ընթացքում ապաստան է եղել Հոհենցոլեռնների համար։ Ժամանակի ընթացքում ռազմավարական նշանակություն ունեցող այս ամրոցի որոշ շինություններ հնանում և խարխլվում են։ XVIII-րդ դարի վերջին այդ խալխլված և քանդված հատվածները վերակառուցվում են։ Սակայն երկրորդ ամրոցի շինություններից մեր օրեր է հասել միայն սբ․ Միքայելի կապելլան։
Ամրոցի երրորդ մասի կառուցումը նախաձեռնել է Պրուսիայի թագաժառանգ Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ը՝ (Friedrich Wilhelm IV) 1850-1867 թվականներին, ժամանակի հայտնի ճարտարապետ Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերի գլխավորությամբ։ Քանի որ ամրոցը կառուցվել էր, որպես ընտանեկան հուշարձան, Հոհենցոլեռնների տոհմից ոչ մեկ չդարձրեց այն իր նստավայրը մինչև 1945 թվականը, երբ այստեղ հաստատվեց պրուսյան վերջին թագաժառանգ Վիլհելմը։ Հենց այստեղ էլ թաղվեցին Վիլհելմը և նրա կինը՝ Ցեցիլիան։
Ներկայումս՝ Պրուսիայի պատմությանը վերաբերվող, ամրոցում պահվող պատմական իրերից կարելի է նշել՝ Վիլհելմ II-ի գահը, Ֆրիդրիխ II (Պրուսիայի թագավոր)-ին պատկանող անձնական իրերը, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Վաշինգտոնի շնորհակալական նամակը Հոհենցոլեռնների տոհմին պատկանող բարոն ֆոն Շտոյբենին։ Վաշինգտոնը շնորհակալություն էր հայտնում ԱՄՆ-ի անկախության համար մղված պայքարում նրա օգնության համար։
Այսօրվա դրությամբ ամրոցը հանդիսանում է զբոսաշրջային վայր։