Հոմեայի արբանյակներ
From Wikipedia, the free encyclopedia
Հոմեա գաճաճ մոլորակը ունի երկու արբանյակ - Խիակա և Նամակա (անվանուները ծագում են հավայան դիցաբանության աստվածների անուններից)։ Արբանյակները հայտնաբերվել են 2005 թվականին Հոմեայի դիտարկումների ժամանակ Կեկի աստղադիտարանից.
Հոմեայի արբանյակները ունեն մի քանի արտասովոր հատկություններ։ Համարվում է, որ նրանք հանդիսանում են Հոմեայի ընտանիքի մաս (Տրանսնեպտունային մարմինների ընտանիք), որը ձևավորվել է սառցե բեկորներից միլիարդավոր տարիներ առաջ այն բանից հետո, երբ հզոր հարվածը ջարդել է Հոմեայի սառցե մանտիան։ Խիակայի վրա, որը չափերով երկու արբանյակներից մեծն է և պտտվում է ավելի բարձր ուղեծրով, միանշանակ մակերևույթի առավել մեծ մասը է կազմում սառույցը - այս առանձնահատկությունը հաճախ չի հանդիպում Կոյպերի գոտու մարմինների համար։ Նամակայի, մոտավորապես տասն անգամ փոքր է չափերով Խիակայից, ուղեծիրը ունի տարօրինակ դինամիկա, հավանաբար, գտնվում է ավելի մեծ արբանյակի ազդեցության տակ։