From Wikipedia, the free encyclopedia
Հոմերոս[2] (հին հունարեն՝ Ὅμηρος, մոտ մ.թ.ա. 9-րդ դար[1], անհայտ - մոտ մ.թ.ա. 8-րդ դար, Իոս (կղզի), Ios Municipality, Thira Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան), հին հույն էպոսագիր բանաստեղծ։ Ըստ ավանդության՝ կույր երգիչ։ Հոմերոսի գրչին է վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձաններ՝ «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմների ստեղծումը։ «Իլիականը» գրվել է Տրոյական պատերազմի ժամանակ, երբ հունական երկրների կողմից Տրոյա քաղաքը տասը տարի շարունակ պաշարված էր։ Այն կենտրոնանում է Ագամեմնոն թագավորի և զինվոր Աքիլլեսի վեճի վրա, որը պատերազմի վերջին տարում տևեց մի քանի շաբաթ։ «Ոդիսականը» կենտրոնանում է Իթակեի արքա Ոդիսևսի՝ Տրոյայի անկումից հետո հայրենի երկիր վերադառնալու վրա։
Հոմերոս հին հունարեն՝ Ὅμηρος | |
---|---|
Ծնվել է | մոտ մ.թ.ա. 9-րդ դար[1] |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է | մոտ մ.թ.ա. 8-րդ դար |
Մահվան վայր | Իոս (կղզի), Ios Municipality, Thira Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան |
Քաղաքացիություն | Իոնական Միություն |
Ազգություն | հույն |
Մայրենի լեզու | հին հունարեն |
Երկեր | Իլիական, Ոդիսական և Homeric epics? |
Մասնագիտություն | բանաստեղծ, հեղինակ և գրող |
Ծնողներ | մայր՝ Kretheis? |
Homer Վիքիպահեստում |
Հոմերոսի կյանքի մասին բազմաթիվ պատմություններ տարածվել են դասական հնագույն ժամանակաշրջանում։ Ամենատարածվածն այն է, որ նա եղել է կույր երգիչ և ապրել է Հոնիայում, որը գտնվում է Փոքր Ասիա թերակղզու արևմտյան եզրի կենտրոնական մասում, ներկայիս Թուրքիայի տարածքում։ Ժամանակակից գիտնականները դրանք լեգենդներ են համարում[3][4][5]։
Հոմերոսական (կամ հոմերական) հարցը՝ ում կողմից, երբ, որտեղ և ինչ պայմաններում են ստեղծվել «Իլիականը» և «Ոդիսականը», դեռևս շարունակում է քննարկվել։ Ընդհանուր առմամբ, ժամանակակից գիտական կարծիքները բաժանվում են երկու խմբի։ Մի մասը կարծում է, որ «Իլլիականը» (որոշ տվյալների համաձայն՝ նաև «Ոդիսականը») մի հանճարեղ գրողի ձեռքի գործ է։ Մյուսները գտնում են, որ Հոմերոսի ստեղծագործությունները բազմաթիվ ներդրողների աշխատանքների արդյունք է, և որ «Հոմերոսը» բոլոր ավանդույթների պիտակն է[5]։ Ընդունված է, որ Հոմերոսի ստեղծագործությունները գրվել են մ․թ․ա․ 8-րդ դարի վերջին կամ 7-րդ դարի սկզբին[6]։ Հոմերոսի պոեմները գրված են հոմերոսական հունարենով, որը հայտնի է նաև որպես էպիկական հունարեն։ Այն գրական լեզու է, որը տարբեր դարերում արտացոլել է հոնիական և էոլիդական բարբառների առանձնահատկությունները․ գերակշռում է Արևելյան Հոնիայի ազդեցությունը[7][8]։ Բազմաթիվ հետազոտողներ կարծում են, որ պոեմները սկզբնապես փոխանցվել են բանավոր կերպով[9]։
Հին ժամանակներից մինչ այժմ, Հոմերական էպոսի ազդեցությունը Արևմտյան քաղաքակրթության վրա մեծ է, որի արդյունքում գրականության, երաժշտության, արվեստի և կինոյի ոլորտներում կան բազմաթիվ գործեր։ Հոմերական էպոսները ամենամեծ ազդեցությունն են թողել հին հունական մշակույթի և կրթության վրա․ Պլատոնի համար Հոմերոսը նա էր, ով «սովորեցրեց Հունաստանին»՝ տասը Hellada pepaideuken[10][11]։
Հին աշխարհում Հոմերոսին վերաբերող շատ ավանդույթներ են տարածված եղել, սակայն դրանց մեծ մասը ժանամակի ընթացքում մոռացվել է։ Ժամանակակից գիտնականները գալով ընդհանուր կոնսենսուսի, հայտնում են, որ դրանք որպես պատմության արժեքներ չունեն։ Բազմաթիվ պնդումներ կան, ըստ որի՝ Հոմերոսը կույր է եղել (վերցնելով Ոդիսականի հերոսներից մեկի՝ Դեմոդոկուսին, ով կույր բարդ էր[12][13]), որ նա ծնվել է Խիոսում, եղել է Մելես գետի և հավերժահարսի որդին, եղել է թափառական բարդ, որ նա մահացել է կամ Իոսում կամ ձկնորսների կողմից առաջարդված հանելուկը լուծել չկարողանալու պատճառով։ Հոմերոսի հնագույն ժամանակների երկու ամենահայտնի կենսագրական աշխատություններն են Հոմեր Պսևդո-Հերոդոտուսի «Հոմերոսի կյանքը» և «Հոմերոսի և Հեսիոդոսի միջև մրցությունը»[14][15]։
Հոմերոսի մասին արժանահավատ կենսագրական տեղեկություններ չեն հասել[16]։
Հասկանալի է, սակայն, որ «Իլլիականը» և «Ոդիսականը» ստեղծվել են ավելի ուշ, քան նրանցում նկարագրված իրադարձությունները, բայց նաև մ.թ.ա. VI դարից շուտ՝ երբ դրանց գոյությունը հավաստիորեն արձանագրված է։ Ժամանակահատվածը, որում Հոմերոսը ապրել է, ժամանակակից գիտություն թվագրում է մ.թ.ա. 8-րդ դարն։ Հերոդոտոսի խոսքերով, Հոմերոսը ապրել է իրենից 400 տարի առաջ[17], որն էլ մատնանշում է մ․թ․ա 850 թվականը։ Անհայտ մի պատմիչ իր աշխատությունում նշել է, որ Հոմերոսն ապրել է Քսերքեսից 22 տարի առաջ, որն էլ մատնանշում է մ․թ․ա․ 1102 թվականը։ Այլ հին պատմական աղբյուրերում գրված է, որ Հոմերոսն ապրել է Տրոյական պատերազմի ժամանակ[18]։
Հոմերոսի ծննդավայրը նույնպես անհայտ է։ Հնում 7 քաղաք՝ Սմիրնա, Քիոս, Կոլոֆոն, Սալամիս, Հռոդոս, Արգոս, Աթենք, վիճարկում էին նրա ծննդավայր լինելու պատիվը[19][20][16]։ Ինչպես հայտնում են հույն հեղինակներ Հերոդոտոսն ու Պավսանիուսը Հոմերոսը վախճանվել է Կիկլադյան կղզեխմբի Իոս կղզում։ «Իլլիականն» ու «Ոդիսականը» ամենայն հավանականությամբ ստեղծվել են հարակից կղզիներից մեկում կամ Հունաստանի փոքրասիական ափին, որը բնակեղցած է իոնյան ցեղերի կողմից։ Բայց և այնպես, Հոմերոսական բարբառը ճշգրիտ տեղեկություններ չեն տալիս Հոմերոսի ցեղային պատկանելիության մասին, քանի որ այն հին հունարենում իոնական և էոլիական բարբառների խառնուրդն է։ Կա մի ենթադրություն, ըստ որի նրա բարբառը իրենից ներկայացնում է բանաստեղծական կոյնեի ձևերից մեկը, որը ձևավորվել է Հոմերոսի կյանքի ենթադրյալ ժամանակահատվածից առաջ։
Ավանդաբար Հոմերոսը նկարագրվում է որպես կույր մարդ։ Ամենայն հավանականությամբ, այս տեսակետը չի բխում իր կյանքի իսկական փաստերից, այլ իրենից ներկայացնում է անտիկ կենսագրության ժանրի վերականգնում[16]։ Այդ թվում նաև, «Հոմերոս» բառը ընթերցման այլ տարբերակով նշանակում է «չի տեսնում» (ὁ μῆ ὁρῶν)[19]։ Քանի որ շատ հայտնի լեգենդար մարգարեներն ու երգիչները կույր են եղել (օրինակ՝ Թիրեսիասը), ըստ հին տրամաբանության, որը կապում է մարգարեական և բանաստեղծական շնորհքի հետ, Հոմերոսի կուրության մասին ենթադրությունը չափազանց պարզ էր։ Բացի այդ, «Ոդիսականում» երգիչ Դեմոդոկոսը կույր է ծնվում[21], որը նույնպես կարող է ընկալվել որպես ինքնակենսագրական։
Հոմերոսի և Հեսիոդոսի միջև բանաստեղծական մենամարտի մասին լեգենդ կա, որը նկարագրվել է «Հոմերոս և Հեսիոդոս մրցություն» աշխատության մեջ, որը ստեղծվել է մ․թ․ա 3-րդ դարում, իսկ որոշ հետազոտողների կարծիքով էլ՝ ավելի շուտ[22]։ Բանաստեղծները հավանաբար հանդիպել են Էվբեյա կղզում՝ զոհված Ամֆիդեմայի պատվին կազմակերպված խաղերի ժամանակ։ Նրանք կարդում էին իրենց լավագույն բանաստեղծությունները։ Մրցույթում որպես դատավոր հանդես եկած Պանեդ կայսրը մրցույթի հաղթող ճանաչեց Հեսիոդոտոսին, քանի որ նա կոչ էր անում խաղաղության և հողագործության, այլ ոչ թե պատերազմի և ջարդի։ Միաժամանակ, հանդիսատեսի համակրանքը եղել է Հոմերոսիի կողմը։
Բացի «Իլլիականից» և «Ոդիսականից» Հոմերոսն ունի նաև այլ ստեղծոգործություններ, որոնցից են «Հոմերական օրհներգերը» (մ.թ.ա. VII-V դդ. Հոմերոսիի հետ միասին համարվում են հունական պոեզիայի ամենահին օրինակները), «Մարգարետ» երգիծական պոեմը և այլն[19]։
«Հոմերոս» բառի նշանակությունը (այն ծագել է մ․թ․ա 7-րդ դարում, Կալին Եփեսոսեցին անվանեց նրան «Ֆիվաիդայի» հեղինակ) ցանկացել են պարզել դեռևս անտիկ շրջանում, որպես իմաստ առաջադրելով «պատանդ», «հաջորդող» (Արիստոտել) կամ «կույր»[19][23][24][25] (Էֆորուս), «բայց այս բոլոր տարբերակները նույնքան անհավատալի են, որքան ժամանակակից առաջարկները` իրեն «գուսան» կամ «նվագակցող» նշանակել»[16][26]։
Դարեր շարունակ «Իլիականի» ու «Ոդիսականի» հեղինակային պատկանելությունը, չհաշված առանձին դեպքեր, կասկած չի հարուցել։ Սակայն 1795 թվականին գերմանացի գիտնական Ֆ.Ա. Վոլֆը հայտնեց այն կարծիքը, որ պոեմների հեղինակը չի կարող լինել մեկ մարդ, այն հավաքական աշխատանքի արդյունք է։ Այդ թեզով սկիզբ դրվեց այսպես կոչված «հոմերոսյան հարցին»։ «Իլլիականի» և «Ոդիսականի» հեղինակների, դրանց առաջացման և ճակատագրին առնչվող խնդիրների ամբողջությունը կոչվեց «հոմերոսյան հարց»[27]։ Այն ծագել է դեռևս հին ժամանակներում[28], ապա պնդում էին, որ Հոմերոսը իր էպոսը ստեղծել է Ֆանտասի բանաստեղծուհու բանաստեղծությունների հիման վրա Տրոյական պատերազմի ժամանակ։ Գրվեցին և մինչ այսօր էլ շարունակվում են գրվել բազմաթիվ ուսումնասիրություններ, հայտնվել են ամենատարբեր, իրարամերժ կարծիքներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները.
Այսօր միայն Իլլիական և Ոդիսական պոեմներն են ասոցացվում Հոմերոս անվան հետ։ Հնում մի շարք գործեր երբեմն վերագրում էին նրան։ Այդ գործերից են Հոմերական հիմները, Հոմերի և Հեզիոդի միջև մրցույթ, Փոքր Իլլիական, Նոստիոնը, Թեբայիդը, Կիպրիան, Էպիգոն, կատակերգական մինի-էպոս Բատրախոմոմաչիա ("Գորտ-մուկ պատերազմ"), Մարգիթները, Օչալիայի գրավումը և Ֆոկաիսը։ Այսօր այս պնդումները հավաստի չեն և հնագույն աշխարհում ընդունված չեն եղել։ Հոմերոսի կյանքին շրջապատող բազմաթիվ լեգենդների նման սրանք ևս չեն արտացոլում հին հունական մշակույթում Հոմերոսի դերը[30][31][32]։
Ուսումնասիրողների կարծիքով, Հոմերոսի վերագրվող պոեմներից «Իլիականը», ըստ նկարագրվող հասարակարգի և նյութական մշակույթի, ավելի վաղ շրջանի պոեմ է, համապատասխանում է VIII-VII դդ.։ Այդ դարաշրջանին բնորոշ են ռազմիկների բրոնզե զենքերը, արևելյան ոճի հագուստներն ու սանրվածքները, Փոքր Ասիայից բերվող մարգարտյա զարդերը։ «Ոդիսականը» ավելի ուշ շրջանի է պատկանում, արտացոլում Է նավագնացության և առևտրի նոր էտապ։ Պոեմները ստեղծվել են Իոնիայում, իոնական բարբառով։
Հոմերոսի պոեմները գրված են հեքսամետրով /վեցաչափով/՝ –-uu / –uu / –uu / –uu / –-uu / – – / /–՝ շեշտված վանկ, ս՝ անշեշտ/։
Հայերեն թարգմանություններում հեքսամետրը չի պահպանվել։
Հոմերոսյան, ընդհանրապես անտիկ տաղաչափության մեջ հանգ չի եղել։
Գերմանացի քննադատ Շլեգելը հոմերոսյան վիպերգն ուղղակի ճանաչել է որպես ժողովրդական ասմունքողների կոլեկտիվ ստեղծագործության արգասիք։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) In German, 5th updated and expanded edition, Leipzig, 2005. In Spanish, 2003, 84-233-3487-2. In modern Greek, 2005, 960-16-1557-1.{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: |volume=
has extra text (օգնություն)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.