Հոնկոնգ (կղզի)
From Wikipedia, the free encyclopedia
Հոնկոնգ (չին. չին. գիր՝ 香港島, պարզեցված՝ 香港岛, փինյին՝ xiāng gǎng dǎo, Պալլադիի տառադարձության համակարգ՝ սյան սան դաո), կղզի Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի հարավային մասում։ 2006 թվականին դրա բնակչությունը կազմում էր 1268112 մարդ, իսկ խտությունը` 15 773 մարդ/կմ²։ 1842 թվականին Ափիոնային առաջին պատերազմի ընթացքում Բրիտանիայի օկուպացիայի ժամանակ կղզին ուներ 3000 բնակիչ՝ բնակեցված տասնյակ ձկնորսական գյուղերում։ Շուտով բրիտանական զորքերի կողմից կղզում հիմնադրվեց Վիկտորիա քաղաքը` ի պատիվ Վիկտորիա թագուհու։ Հոնկոնգ կղզու Կենտրոնական շրջանը («Central») համարվում է Հոնկոնգի պատմական, քաղաքական և տնտեսական կենտրոնը։ Կղզու հյուսիսային ափը ձևավորում է Վիկտորիա ծոցի հարավային ափը։ Պատմականորեն Հոնկոնգի զարգացումը պայմանավորված է նրանով, որ ծոցի խոր ջրերը հարմար էին խոշոր առևտրային նավերի համար։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հոնկոնգ
Հոնկոնգ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Չինաստան[1] |
Վարչատարածք | Հոնկոնգ |
Ամենաբարձր կետ | Վիկտորյա գագաթ |
ԲԾՄ | 552 մետր |
Մակերես | 80,4 կմ² |
Ջրլիցի ափին | Հարավ-չինական ծով |
Կղզին ունի բազմաթիվ տեսարժան վայրեր, ինչպիսիք են Վիկտորիայի պիկը, Օվկիանոսային այգին, բազմաթիվ պատմական վայրեր և խոշոր առևտրի կենտրոններ։ Շրջակա լեռները հայտնի են արշավային տուրիզմի սիրահարների շրջանում։ Կղզու հյուսիսային մասը Կոուլունի հետ կազմում է Հոնկոնգի հիմնական քաղաքային տարածքը։ Դրանց համակցված տարածքը մոտավորապես 88.3 կմ 2 է, իսկ դրանց բնակչությունը՝ 3 156 500 մարդ, որը համապատասխանում է 35,700 մարդ/կմ² բնակչության խտությանը։