From Wikipedia, the free encyclopedia
Հովիկ Զավենի Մուսայելյան (հունիսի 3, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ, Հանրային խորհրդի անդամ[1][2][3]։
Հովիկ Մուսայելյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1958 (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Պարգևներ | |
Կայք | hovikmusayelyan.com |
Հովիկ Զավենի Մուսայելյանը ծնվել է 1958 թվականի հունիսի 3-ին Երևանում։ Մինչև 1972 թվականը սովորել է Պարույր Սևակի անվան միջնակարգ դպրոցում։ 1975 թվականին ավարտել է ԵՊՀ-ին առընթեր ֆիզիկամաթեմատիկական դպրոցը։ 1975 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ 1980 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը։ 1984-1987 թվականներին սովորել է Մոսկվայի Բուդնիկովի անվան շինարարական նյութերի և կոնստրուկցիաների գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 2008 թվականին ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանում անցել է բիզնեսի բարձրագույն կառավարման դասընթացներ[1][2][3]։
1980 թվականից աշխատել է Էջմիածնի տնաշինական կոմբինատում՝ որպես ավագ ինժեներ, բաժնի պետ, ապա կոմբինատի արտադրության պետ։ 1988-1989 թվականներին եղել է «Էջմիածինշին» տրեստի հատուկ էքսպերիմենտալ բյուրոյի պետ։ 1989-1992 թվականներին զբաղվել է մասնավոր բիզնեսով։ 1993-1995 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետի օգնական, արտաքին կապերի գլխավոր մասնագետ։ 1996-1997 թվականներին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ։ 1998-2003 թվականներին՝ «Լեդա Սիսթեմս» ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն։ 2004 թվականից առ այսօր «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրենն է։ 2019 թվականի հունվարի 23-ին ընտրվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ[1][2][3]։
Շուրջ 23 գիտական աշխատանքների և մեկ գյուտի հեղինակ է։
Ամուսնացած է ունի 2 որդի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.