Հովհաննես Բադալյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հովհաննես Բադալյան.

Հովհաննես Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Բադալյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Բադալյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 15, 1924(1924-12-15)
Sheverin, Համադանի նահանգ, Իրան
Երկիր
 Հայաստան
Մահացել էօգոստոսի 19, 2001(2001-08-19) (76 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներգիչ
Գործիքներտենոր և վոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներՀԽՍՀ ժողովրդական արտիստ և Մովսես Խորենացու մեդալ

Հովհաննես Համբարձումի Բադալյան (դեկտեմբերի 15, 1924(1924-12-15), Sheverin, Համադանի նահանգ, Իրան - օգոստոսի 19, 2001(2001-08-19), Երևան, Հայաստան), հայ երգիչ (տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961

Կենսագրություն

Ծնվել է Իրանի Համադան քաղաքի մոտ գտնվող Շավարին գյուղում։ Նշանավոր հայ երգչի ընտանիքը Գարդաբադ–Վարդապատ գյուղից է ծագում։ Հովհաննեսի ծնողները Գարդաբադից գաղթել են Շավարին գյուղ՝ Համադան քաղաքի մերձակայք։

1946-1949 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1986 թվականին ավարտել Երևանի կոնսերվատորիան։ 1949-1954 թվականներին՝ Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողգործիքների անսամբլների մեներգիչ։ 1982-2001 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Վախճանվել է Երևանում։

Ստեղծագործական ուղի

Բադալյանի երգացանկում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների (Խաչատուր Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ», «Երբ կանչում ես ինձ», Արամ Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի», Նիկոլ Գալանդերյանի «Դու նորից եկել ես», «Ափսոսանք»), ժողովրդական («Հորովել», «Խանիման-ջանիման», «Սարերի հովին մեռնեմ»), աշուղական (Ջիվանու «Ազգ իմ») երգեր։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Երգել է հայ դասական և ժամանակակից հեղինակների, ժողովրդական, աշուղական երգեր, որոնց կատարումներն աչքի են ընկել քնարականությամբ, մեղեդային նուրբ ելևէջներով[1][2]։

Հովհաննես Բադալյանի հուշատախտակը Երևանի Կոմիտասի պողոտայում
Հովհաննես Բադալյանի հուշատախտակը Երևանի Կոմիտասի պողոտայում

Պարգևներ

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ 189 
  2. «Քայլենք Հովհաննես Բադալյանի հետքերով»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է 2015-02-15 

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 204
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հովհաննես Բադալյան
Listen to this article