Հովհաննես Գրիգորյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հովհաննես Գրիգորյան.

Հովհաննես Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհաննես Գրիգորյան
Ծնվել էօգոստոսի 7, 1945(1945-08-07)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 7, 2013(2013-02-07) (67 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ
Ազգությունհայ
Քաղաքացիություն
 Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ
Հովհաննես Գրիգորյան Վիքիքաղվածքում
Հովհաննես Գրիգորյան Վիքիդարանում

Հովհաննես Երվանդի Գրիգորյան (օգոստոսի 7, 1945(1945-08-07)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 7, 2013(2013-02-07), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից։

Կենսագրություն

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին, Գյումրիում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Գրել և տպագրվել սկսել է դպրոցական տարիներից։ «Երգեր առանց երաժշտության» բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակվել է 1975 թվականին։ Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում՝ «Չուղարկված նամակներ» (1985), Ֆրանսիայում՝ «Constitution» (2007), Իրանում՝ «Բոլորովին ուրիշ աշուն» (2009)[2]։

Բանաստեղծական ժողովածուները

  • 1975 - Երգեր առանց երաժշտության
  • 1979 - Բոլորովին ուրիշ աշուն
  • 1982 - Անձրև մի տխուր առիթով
  • 1986 - Դանդաղ ժամեր
  • 1992 - Հրեշտակներ մանկության երկնքից
  • 1996 - Երկու ջրհեղեղի արանքում
  • 2002 - Կես ժամանակ
  • 2006 - Գիշերահավասար
  • 2010 - Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ

Մանկական բանաստեղծությունների ժողովածուները

  • 1980 - Քո առաջին բառերը
  • 1987 - Ամենա, ամենա Սոնան

Արձակ ժողովածուները

  • 2004 - Մաեստրոն
  • 2008 - Բաց դռների օր Մհերի քարայրում
  • 2013 - Գերեզմանիա (վիպակ), Երևան, «Անտարես»

Մամուլ

Հրատարակումներն օտար լեզուներով

  • 1985 - "Потерянные письма", Ռուսաստան
  • 2007 - "Constitution, Ֆրանսիա

Կատարած թարգմանություններն իսպաներենից

Կատարած թարգմանությունները ռուսերենից

  • Նիկոլայ Տիխոնով, Կավ և կրակ (բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ։ Մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը), Երևան, «Սովետական գրող», 1976, 251 էջ։
  • Օլեգ Շեստինսկի, Իմ Հայաստանը (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը), Երևան, «Սովետական գրող», 1979, 162 էջ։
  • Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 164 էջ։

Մրցանակներ և պարգևներ

Գրականություն

  • Սուրեն Դանիելյան. Բանաստեղծի ապրված ժամանակը, «Գարուն», 1987, № 1:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հովհաննես Գրիգորյան
Listen to this article