քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Ասլանի Մանուչարյան (Մանուչարով, 1863[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1909[1]), հայ նարոդնիկ։
Հովհաննես Մանուչարյան | |
---|---|
Ծնվել է | 1863[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1909[1] |
Գերեզման | Բլագովեշչենսկ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Գրիգոր Մանուչարյանցի տոհմից։
Սովորել է Թիֆլիսի և Քութայիսի գիմնազիաներում, 1882 թվականին ընդունվել Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսանողական շարժումներին մասնակցելու համար 1883 թվականին հեռացվել է համալսարանից։ Նույն թվականին «Նարոդնայա վոլյա» նարոդնիկական կազմակերպության անդամների հետ հեղափոխական աշխատանք է ծավալել Խարկովում (հիմնել են ընդհատակյա տպարան, տպագրել և տարածել հեղափոխական գրականություն)։ 1885 թվականին դատապարտվել է կախաղանի։ Բայց դատավճիռը փոխարինվել է 10 տարվա բանտարկությամբ, և նա նետվել է Շլիսելբուրգի ամրոցը։ Բանտում շարունակել է հեղափոխական աշխատանքը, սերտ կապ պահպանել նարոդովոլեցներ Նիկոլայ Մորոզովի և Վ. Ն. Ֆիգների հետ։ Ազատազրկման ժամկետը լրանալուց (1895) հետո Մանուչարյանը հրաժարվել է հեռանալ Շլիսելբուրգից, քանի դեռ այնտեղ էին իր հեղափոխական ընկերները։ Ցարական ոստիկանությունը նրան աքսորել է Սախալին։ Նրա անձնական բախտով հետաքրքրվել և փորձել է նրան օգնել գրող Անտոն Չեխովը։ Աքսորում Մանուչարյանը գրել է «Իմ դատավարությունը» («Բիլոյե» («Былое»), 1906, Ν 7), «Շլիսելբուրգից դեպի Սախալին» («Բիլոյե» («Былое»), 1907, Ν 6) հուշագրությունները։ Թաղվել է Բլագովեշչենսկ քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.