Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
թանգարան Երևանում / From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, հիմնադրվել է 1978 թվականին։ Ներկայացնում է ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, գեղանկարչություն։ Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենն էր Հովհաննես Շարամբեյանը։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Աբովյան փող. 64[1] |
Հիմնադրվել է | 1978 |
Հիմնադիր | Հովհաննես Շարամբեյան |
Տնօրեն | Լուսինե Թորոյան |
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները։ Թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջան քաղաքում։
2020 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ[2] Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանին է միացել Փայտարվեստի թանգարանը, որն այժմ գործում է որպես փայտարվեստի ցուցասրահ Երևան քաղաքի Պարոնյան փողոցում։