Հովհաննես 1:1
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես 1:1, քրիստոնեական Աստվածաշնչի Նոր Կտակարանի Հովհաննեսի Ավետարանի բացման գլխի առաջին համար։ Աստվածաշնչի ժամանակակից արևելահայերեն թարգմանություններում թարգմանությունում համարն ունի հետևյալ տեսքը՝
Սկզբում էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր[1][2]։
«Բանը» հունարեն λόγος (լոգոս) բառի թարգմանությունն է, որն ավանդական մեկնաբանությամբ այստեղ վերաբերում է Հիսուսին՝ ինչպես ցույց է տրված նույն գլխի հետագա համարներում[3]։ Օրինակ՝ «Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ (Հովհաննես 1:14)[4]։