Հովսեփ Բ Փարպեցի
From Wikipedia, the free encyclopedia
Հովսեփ Բ Փարպեցի, Կարիճ (ծ. թ. անհայտ, գ. Փարպի, Արագածոտն գավառ – 806), Ամենայն հայոց կաթողիկոս 795 թվականից առ 806 թ.։ Հովսեփ Բ Փարպեցուն կաթողիկոսական գահին նախորդել է Գևորգ Ա Բյուրականցին, հաջորդել՝ Դավիթ Բ Կակաղեցին։ Ըստ ուսումնասիրողների, կաթողիկոսի «Կարիճ» մականունը գրչագրական սխալի հետևանք է, և բնագրում պետք է գրված լիներ «Կտրիճ»։ Հայրապետության տարիներին դիմադրել է կաթողիկոսական կալվածները բռնի յուրացնելու արաբական Խուզեյմա ոստիկանի փորձերին։ Այդ պատճառով ոստիկանը բանտարկել է Հովսեփ Բ Փարպեցուն։ Սակայն Հարուն ալ Ռաշիդ խալիֆը ազատ է արձակել նրան և վերադարձրել բռնագրավված կաթողիկոսական կալվածների մեծ մասը[2]։
Արագ փաստեր Հովսեփ Բ Փարպեցի, Ծնվել է ...
Հովսեփ Բ Փարպեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 806[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Փակել