From Wikipedia, the free encyclopedia
Հովվի եկեղեցի կամ Նախրչու ժամ, եկեղեցի, որ գտնվում էր Անիի հյուսիսային արվարձանում, Սմբատաշեն պարիսպներից դուրս, Ավագ դռնից 1, 5 կմ հեռու։
Հովվի եկեղեցի (Անի) | |
Եկեղեցի | |
---|---|
Եկեղեցին | |
Տեղադրություն | Այրարատ, Անի |
Աշխարհ | Այրարատ |
Պատմական երկիր | Բագրատունյաց Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Ավերակներ |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. տիպ | Զվարթնոցատիպ |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Կառուցման ավարտ | 11-րդ դար |
Ավերում | 1970-ին |
40°45′50″ հս․ լ. 43°43′32″ ավ. ե.HGЯO |
Ըստ ավանդության՝ Գագկաշենի նմանությամբ կառուցել է մի հովիվ-նախրապան (այստեղից էլ՝ Նախրչու ժամ), որի կինը, արքայական փառաշուք տաճարի մեջ աղոթելու անարժան համարվելով, վռնդվել է այնտեղից։
Թորոս Թորամանյանը, որն այս եկեղեցին (իր ենթադրությամբ՝ դամբարանը) ուսումնասիրել ու չափագրել է և մշակել վերակազմության նախագիծը, հուշարձանը թվագրել է X-XI դդ., որակել որպես հայ ճարտարապետության պսակը, «որն իր նախորդը չունենալեն զատ, իր հետնորդը հազիվ ունեցավ 15-րդ և 16-րդ դարերու գոթական արվեստին մեջ, այն ալ փայտի և երկաթի աջակցության շնորհիվ»[1]։ Յու. Բալթրուշայտիսի կարծիքով Հովվի եկեղեցին ջլակամարներով ծածկված ամենահին հայկական կառույցն է։
Եղել է աստղաձև հատակագծով ու եռահարկ ծավալատարածական հորինվածքով, որի համար Թորամանյանը այն համարել է Զվարթնոցի մանրանկարը փոքր չափերի եզակի շինություն։ Առաջին հարկը ծառայել է որպես դամբարան, երկրորդում գտնվել է պատարագի սեղանը՝ հարավակողմի խորհրդանոցով կամ սկիհի պահարանով։ Գմբեթն ունեցել է կոնաձև ծածկ։ Երկու բոլորակ աստիճաններով խարսխի վրա տեղադրված եկեղեցու հատակագիծը ունեցել է բարդ գծանկար. վեցթև աստղը ներգծված էր 12 եռանկյունաձև ու 6 կիսաշրջան որմնախորշերով կտրված արտաքին պարագծի մեջ։ Կիսաշրջան հարավարևելյան, արևմտյան և հյուսիսային 2 խորշերի մեջ բացված էին մեկական պատուհան, իսկ հարավարևմտյանի մեջ՝ միակ դուռը։ Երկրորդ և երրորդ հարկերի բեռը կրում էին վեց սլացիկ որմնասյունախուրձերից դեպի կենտրոն ձգվող, առանց հենարանի, կախովի վեց կիսակլոր ջլակամարներ, որոնց կրունկները խտանալով՝ կենտրոնում ամրացված էին երկարաձիգ փականային քարով։ Ծածկի այսպիսի կառուցվածքային համակարգը, ճարտարապետական ձևերի պարզեցման միտումը, ճարտարապետական շինությունների նորություններն ու այլ բարեմասնությունները Թորոս Թորամանյանին իրավունք են տվել «այդ փոքրիկ շինությունը անեցի ճարտարապետի պայծառ ու բեղմնավոր ուղեղի մարմնացում», «գեղարվեստական նուրբ ճաշակի և հանճարեղ ստեղծագործության գողտրիկ պտուղ» համարելու, առանց որի «Անիի շքեղության մեջ ստվեր մը և պաճուճանքին մեջ թերություն մը պիտի մնար»։ Հովվի եկեղեցին լիովին ավերվել է 1970-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.