Հովտաշեն (Մարտակերտի շրջան) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հովտաշեն (Մարտակերտի շրջան).

Հովտաշեն (Մարտակերտի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Գյուղ
Հովտաշեն
Երկիր
 
Արցախ
ՇրջանՄարտակերտ
Մակերես1079.61 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն275 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Հովտաշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Աշխարհագրություն

Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 51 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1079.61 հա տարածք, որից 288.52 հա գյուղատնտեսական նշանակության, 690.87 հա անտառային հողեր։ Հովտաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։

Բնակչություն

Հովտաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 275 մարդ, կա 83 տնտեսություն։

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ անասնապահությամբ և հողագործությամբ։

Կառույցներ

Համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, դպրոց։

Տեսարժան վայրեր

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ դամբարան (վաղ միջնադար), դամբարանաբլուր (մ․թ․ա 2-1 հազ․)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.



{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հովտաշեն (Մարտակերտի շրջան)
Listen to this article