From Wikipedia, the free encyclopedia
Հորդանանի թագավորական պահակախումբ, Համզա Իբն Աբդ Ալ-Մութթալիբ (Սայեդ Ալ-Շուհադա), Հորդանանի զինված ուժերի ստորաբաժանում։ Պահակախումբը Հորդանանի բանակի առավել էլիտար միավորումներից է և առաջին հերթին պատասխանատու է արքայական Հաշիմյանների դինաստիայի պահպանության և պաշտպանության համար։
Հորդանանի թագավորական պահակախումբ الحرس الملكي الأردني | |
---|---|
Զինանշան | |
Տեսակ | բրիգադ |
Երկիր | Հորդանան |
Հիմնադրված է | հոկտեմբեր, 1920 |
Գլխավոր շտաբ | Ամման |
Ղեկավարություն | |
Հրամանատար | Աբդալլահ II |
Պաշտպանության ղեկավար | Գեներալ Օղլա Ղամմար Ալ Զբոուն |
Տես նաև | |
Պատմություն | Ցամաքային զորքեր Արաբական լեգիոն Տրանսհորդանանի սահմանային զորքեր |
Jordan Royal Guard Վիքիպահեստում |
Թագավորական պահակախումբը տեղակայված է Ամմանում։ Նրանք հիմնականում ձևավորվում են Հորդանանի արևելյան ափին գտնվող առավել հավատարիմ բեդուիններից։ Թագավորական պահակախումբը չպետք է շփոթել Թագավորի թիկնազորի հետ, որն առավելապես արարողակարգային է։
Թագավորական պահակախումբը գտնվում է թագավորի անմիջական անձնական վերահսկողության ներքո։ Գոյություն ունի նաև թագավոր Աբդալլահ II-ին հատկացված հատուկ պահակախումբ, որը կոչվում է «Նորին Մեծություն Հատուկ Անվտանգության Խումբ»։ Հատուկ անվտանգության զորամիավորը պատասխանատու է թագավորի նեղ անձնական անվտանգության համար և համարժեք է Հայաստանի ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայությանը։ Անվտանգության խմբի հրամանատարը թագավորի եղբայր Արքայազն Ալին է[1][2]։
Թագավորական պահակախմբի ներկայիս հրամանատարը գեներալ Օղլա Ղամմար Ալ Զբոունն է, որն այդ պաշտոնին է 2010 թվականի հունիսից։
1998 թվականից մինչև 2008 թվականի հունվարի 28-ը պահակախմբի հրամանատարը եղել է Արքայազն Ալի բին ալ-Հուսեյնը[2], իսկ նրանից առաջ հրամանատարը եղել է Մուսեյն Մաջալին[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.