Հորդանանի վարչական բաժանում
From Wikipedia, the free encyclopedia
Հորդանան, արաբական թագավորություն Առաջավոր Ասիայում՝ Հորդանան գետի ափին։ Հարավում սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքում՝ Իրաքին, հյուսիս-արևելքում՝ Սիրիային, արևմուտքում՝ Իսրայելին և Պաղեստինի Պետությանը։ Հորդանանի տարածքը բաժանված է 12 մուհաֆազաների կամ մարզերի միջև։ Հորդանանի մարզերը իրենց հերթին բաժանվում են 52 նահիյաների կամ շրջանների։ Հորդանանի շրջանները տարածքային ամենափոքր միավորներն են, որոնք ձևավորվել են քաղաքների կամ խոշոր գյուղերի շուրջ։ Հորդանանի քաղաքների թիվը անցնում է 50-ից։
1994 թվականին մարզի կարգավիճակ ստացան 4 նոր տարածքներ՝ Ջարաշի մարզ, Աջլունի մարզ, Մադաբայի մարզ և Ակաբայի մարզ։ Ջարաշի մարզը շրջաններ չունի, Ջարաշ քաղաքի շուրջ կան 22 գյուղական բնակավայրեր։ Հորդանանի մայրաքաղաքը Ամմանն է, որը ունի մայրաքաղաքային ինքնավարություն։