Հորիզոն (թերթ, Թիֆլիս) - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հորիզոն (թերթ, Թիֆլիս).

Հորիզոն (թերթ, Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հորիզոն (այլ կիրառումներ)
Հորիզոն օրաթերթ
Հորիզոն օրաթերթ

Հորիզոն, հասարակական-քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ։ ՀՀԴ հրատարակություն։ Հրատարակվել է 1909-18 թվականներին Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Բ. Նուրալյան, Ա. Սահակյան, Լեո (Ա. Բաբախանյան), Հովհաննես Թումանյան, Նիկոլ Աղբալյան, Ա. Ջամալյան, Ս. Գրուզինյան (Վրացյան), Մ. Վարանդյան, Վ. Նավասարդյան։ Պարբերաբար նյութեր է տպագրել Կովկասի, Ռուսաստանի և այլ հայաբնակ վայրերի սոցիալ-տնտեսական վիճակի, մշակութային կյանքի վերաբերյալ։ Մեծ տեղ է հատկացրել հայ ազգային խնդիրներին, առանձնապես՝ Հայկական հարցին։ 1912-1914 թվականներին, Հայկական հարցի վերաբացման ժամանակ, Հորիզոն օրաթերթն անդրադարձել է մեծ տերությունների դիրքորոշմանը հայկական բարենորոգումների խնդրում, հայ ազգային շրջանների մասնակցությանը բարենորոգումների ծրագրի մշակմանը, լուսաբանել Կ. Պոլսի դեսպանաժողովի (1913 թվականի հուլիս) ընթացքը, արժեքավորել 1914 թվականի ռուս-թուրքական համաձայնագրի նշանակությունը և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Արևմտյան Հայաստանի ինքնավարության միակ իրական երաշխիք է համարել Ռուսական կայսրությունը, պատերազմի տարիներին պաշտպանել նրա քաղաքականությունը, հայ կամավորական շարժումը։ Չի ընդունել 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը, հանդես է եկել Հարավային Կովկասում խորհրդային իշխանության հաստատման դեմ։

1914-1915 թվականներին լույս է տեսել Հորիզոնի գրական-գեղարվեստական պատկերազարդ հավելված։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հորիզոն (թերթ, Թիֆլիս)
Listen to this article