Հուգենոտներ (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
Հուգենոտներ (ֆր.՝ Les Huguenots), ֆրանսիացի երգահան Ջակոմո Մեյերբերի օպերա հինգ գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակ՝ Էժեն Սկրիբ։ Սյուժեն վերցված է 16-րդ դարի երկրորդ կեսի Ֆրանսիայի պատմությունից, երբ կաթոլիկների և հուգենոտների միջև կրոնական պատերազմ էր ընթանում։ Օպերայի առաջին ներկայացումը կայացել է 1836 թվականի փետրվարի 29-ին Փարիզում՝ արժանանալով ջերմ ընդունելության։ Շուտով այն բեմադրվել է Եվրոպայի այլ երկրներում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հուգենոտներ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Տեսակ, Ժանր ...
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | Մեծ օպերա |
Կոմպոզիտոր | Ջակոմո Մեյերբեր |
Լիբրետտոյի հեղինակ | Էժեն Սկրիբ |
Սյուժեի աղբյուր | Q568583? |
Գործողությունների քանակ | 5 արար[1] |
Ստեղծման տարեթիվ | 1832 |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 29, 1836[2][1] |
Առաջնախաղի վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Les Huguenots Վիքիպահեստում |
Փակել
«Հուգենոտները» ֆրանսիական «մեծ օպերայի» ժանրում գրված ստեղծագործության վառ օրինակ է։ Օպերան համարվում է Մեյերբերի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս երբեմն բեմադրվում և ձայնագրվում է։