From Wikipedia, the free encyclopedia
Հուգո Կապե (ֆր.՝ Hugues Capet, 940, Դուրդան, arrondissement of Étampes, Սենա և Ուազա, Ֆրանսիա - հոկտեմբերի 24, 996, Les Juifs, Ֆրանսիա), ֆրանկների արքան, ով կառավարել է 987 թվականից մինչ իր մահը` 996 թվական։ Հարստությունը, որը նա հիմնադրել է, անընդմեջ ղեկավարել է Ֆրանսիան 300 տարի։
Հուգո Կապե ֆր.՝ Hugues Capet | |
---|---|
Ծնվել է | 940 |
Ծննդավայր | Դուրդան, arrondissement of Étampes, Սենա և Ուազա, Ֆրանսիա |
Մահացել է | հոկտեմբերի 24, 996 |
Մահվան վայր | Les Juifs, Ֆրանսիա |
Գերեզման | Սեն Դենի աբբայություն |
Մասնագիտություն | Թագավորական ընտանիքի անդամ |
Ամուսին | մոտ Ադելաիդա Աքվիտանցի[1] |
Ծնողներ | հայր՝ Hugh the Great?, մայր՝ Հեդվիգ Սաքսոնացի |
Զբաղեցրած պաշտոններ | ֆրանկների թագավոր |
Երեխաներ | Hedwig of France, Countess of Mons?, Ռոբերտ II[1] և Gisèle de France? |
Ստորագրություն | |
Hugh Capet of France Վիքիպահեստում |
Հուգոն ծնվել է 941 թվականի ձմռանը և եղել է Հուգո Մեծի և Հեդվիգ Սաքսոնուհու որդին[2]։ Նրա պապն արքա Ռոբերտ Առաջինն էր[3]։ Նրա տատը Հերբերտ Առաջինի դուստր Բեատրիսն էր։ Այդպիսով նա Կառլոս Մեծի հինգերորդ ծոռն էր` Պիպին Իտալացու գծով[4]։
Երբ նա երիտասարդ էր, նա ստացել է «Կապե» (ֆր.՝ capet) մականունը` իր կրած ուսաթիկնոցի անվանումից։ Դրանք նրա գրաված աբբայությունների տարբերանշաններն էին[5]։
Երբ անժառանգ Լուի Հինգերորդը մահանում է, Ադալբերո Ռեյմսացին առաջարկում է Հուգո Կապեի թեկնածությունը։ Նա առաջարկում է, որ գահը չպետք է լինի ժառանգական իրավունքով, այլ` արքա պետք է լինի այն մարդը, ով լավագույնս կկատարի այդ աշխատանքը։ Սենլիսի վեհաժողովը համաձայնում է և ընտրում է Հուգոյին Ֆրանսիայի արքա[6]։ Կապեն թաղված է Սեն Դենիի դամբարանում։
Հուգո Կապեի կինը Վիլյամ III Աքվիտանացու դուստր Ադելաիդան էր։ Նրանց զավակներն էին.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.