Հուդզոն գետի շղթա
Հուդզոն գետի շղթայակապ պատնեշներ, որոնք օգտագործվել են Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ / From Wikipedia, the free encyclopedia
Հուդզոն գետի շղթա կամ Մեծ շղթա (Hudson River Chains), նավիգացիոն շղթայակապ արգելքների` բումերի շարաններ, որոնք կառուցվել են Հուդզոն գետի ոլորանի վրայով, Նյու Յորք նահանգի Վեսթ Փոյինթ վարչատարածքի Մայրցամաքային բանակի ուժերի կողմից 1776-1778 թվականների ընթացքում Ամերիկյան անկախության պատերազմի ժամանակ։ Սրանք ծառայել են որպես Տասներեք գաղութների պաշտպանություն` կանխելու բրիտանական ռազմածովային նավերի նավարկությունը դեպի վերև, և վերահսկվել են Հուդզոն բարձրավանդակում Մայրցամաքային բանակի հյուսիսային դեպարտամենտի կողմից։
Հուդզոն գետի շղթա | |
---|---|
Տեսակ | շղթայական ուղեփակոց, պաշտպանական պատ և մետաղական կոնստրուկցիաներ |
Երկիր | ԱՄՆ |
Ծառայության ընդունման տարի | 1776 |
Պատերազմներ | Քլինթոնի և Մոնտգոմերի ֆորտերի ճակատամարտ և Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում |
Ստեղծող | Ռոբերտ Էրսկին |
Առաջին շղթան ոչնչացվել է բրիտանական ուժերի կողմից 1777 թվականի հոկտեմբերին Քլինթոն և Մոնթգոմերի ֆորտերի ճակատամարտից հետո[1]։ Առավել նշանակալից և հաջողվածը «Մեծ շղթան» է եղել, որը կառուցվել է 1778 թվականին և օգտագործվել մինչև 1782 թվականը` պատերազմի ավարտը։
Գետի վրայով երկու այլ պաշտպանական պատնեշները, որոնք կոչվում են շևալ դե ֆրիզ - ֆրիզյան ձի («Cheval de frize»)[Ն 1], կառուցվել են գաղութատերերի կողմից. առաջինը՝ Մանհեթեն կղզու Վաշինգտոն Ֆորտի և Նյու Ջերսիի Լի Ֆորտի միջև, որն ավարտվել է 1776 թվականին և կարճ ժամանակ անց գրավվել է բրիտանացիների կողմից, իսկ երկրորդը սկսվել է կառուցվել 1776 թվականին Արևելյան ափին գտնվող Plum Point-ի և West Point կետից հյուսիս գտնվող Պոլեպել կղզու միջև, բայց 1777 թվականին լքվել է՝ հաշվի առնելով ավելի արդյունավետ երրորդ` Մեծ շղթայի կառուցումը, որը գետի լայնքով անցկացվել է 1778 թվականի գարնանը։