Հուլա (պար)
From Wikipedia, the free encyclopedia
Հուլա (հավայերեն hula) հավայան պար, որն ուղեկցվում է ռիթմիկ երաժշտությամբ և երգով, որը հայտնի է որպես մելե (mele):
Պարի մի քանի տեսակներ կան.
- Կահիկո (հավայերեն kahiko)՝ հուլա պարի հնագույն տեսակ, որը կատարվում էր նախքան առաջին եվրոպացիների հայտնվելը Հավայան կղզիներում;
- Աուանա (հավայերեն auana) հուլայի տեսակ է, որը ձևավորվել է 19-20-րդ դարերում արևմուտքի ազդեցության տակ։ Այս տեսակի հուլայի կատարումն ուղեկցվում է երգով և «արևմտյան» երաժշտական գործիքների՝ կիթառի, ուկուլելեի և կոնտրաբասի նվագով[1]։