Հուլիոս Կեսարի սպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Հուլիոս Կեսարի սպանություն, կազմակերպվել է Հռոմի մի խումբ սենատորների կողմից, որոնց ղեկավարում էին Մարկոս Բրուտոսը, Գայոս Կասսիոս Լոնգինուսը, Դեցիմուս Յունիուս Բրուտոս Ալբինոսը և Գայոս Տրեբոնիոսը։ Սպանությունը տեղի է ունեցել մ․թ․ա․ 44 թվականի մարտի 15-ին (մարտի իդոս՝ ըստ հռոմեական տոմարի) Հռոմում՝ Պոմպեոսի կուրիայում, որտեղ կայանում էր Սենատի հերթական նիստը։ Դավադրությանը մասնակցել են շուրջ 60 սենատորներ, որոնք իրենց անվանում էին «Ազատարարներ» (լատին․՝ Liberatores)։
Հուլիոս Կեսարի սպանություն լատին․՝ Caesar interfectus | |
---|---|
Կեսարի սպանությունը (Կարլ Թեոդոր ֆոն Պիլոտի, 1865). Կիմվրը Կեսարի վզից քաշում է տոգան, իսկ Կասկան նրա մեջքի հետևում բարձրացրել է դաշույնը | |
Տեսակ | սպանություն, դանակահարություն |
Երկիր | Հռոմեական հանրապետություն |
Գրոհի վայր | Պոմպեոսի կուրիա, Հռոմ |
Տեղադրանք | Պոմպեոսի թատրոն և Հռոմ |
Գրոհի նպատակ | Հուլիոս Կեսարի սպանություն |
Տարեթիվ | Մ․թ․ա․ 44 թվականի մարտի 15 |
Զենք | դանակ |
Զոհվածներ | Հուլիոս Կեսար |
Ահաբեկիչների քանակ | շուրջ 60 հռոմեացի սենատորներ |
Կազմակերպիչներ | Մարկոս Բրուտոս Գայոս Կասսիոս Լոնգինուս Դեցիմուս Յունիուս Բրուտոս Ալբինոս Գայոս Տրեբոնիոս[1] |
41°53′43″ հս․ լ. 12°28′37″ ավ. ե.HGЯOL | |
Death of Julius Caesar Վիքիպահեստում |
Մ․թ․ա․ 44 թվականի հունվարին Կեսարը, ով արդեն դիկտատոր էր, Սենատի կողմից ստացավ «ցմահ դիկտատոր» կոչումը։ Այս ամենը խախտում է հանրապետական կառույցների սահմանադրական հավասարակշռությունը, իսկ Սենատի որոշ անդամներ կարծում էին, որ այդ ամենը արվում է թագավորական համակարգի վերականգնման համար, ինչը շուրջ 60 օպտիմատ սենատորների ստիպում է դիմել դավադրության՝ պահպանելու հանրապետությունը։ Չնայած դավադրության հաջողությանը՝ դավադիրները չկարողացան վերականգնել հանրապետության պետական կառույցները, ընդհակառակը, սկսվեց քաղաքացիական պատերազմ, որն էլ ավարտվեց Հռոմեական կայսրության պրինցիպատի հաստատումով։