Հույն-թուրքական պատերազմ (1919-1922)
From Wikipedia, the free encyclopedia
Հույն-թուրքական պատերազմ, հայտնի է նաև որպես Թուրքիայի անկախության պատերազմի արևմտյան ճակատ (թուրքերեն՝ Kurtuluş Savaşı) կամ Փոքրասիական արշավանք (հուն․՝ Μικρασιατική Εκστρατεία), Առաջին համաշխարհային պատերազմին և Օսմանյան կայսրության մասնատմանը հաջորդած ռազմական հակամարտություն մի կողմից Հունաստանի թագավորության, մյուս կողմից՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած Թուրքիայի ազգային շարժման միջև, որը տեղի է ունեցել 1919 թվականի մայիսի 15-ից մինչև 1922 թվականի հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում։ Հակամարտության սկզբնավորման պատճառը Հունաստանի թագավորության հավակնություններն էին անտիկ ժամանակներում հելլենական քաղաքակրթության ներքո միավորված փոքրասիական տարածքների նկատմամբ, որոնք զարգացած միջնադարում բռնազավթվել էին օսմանյան հրոսակների կողմից։ Կոնֆլիկտի շրջանակներում հույների պաշտպանությամբ էր հանդես գալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, որը պատերազմելու դիմաց տարածքային խոստումներ էր տվել Ալեքսանդր I-ին։
Հույն-թուրքական պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թուրքիայի անկախության պատերազմ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Թուրքիայի ազգային շարժում
|
Հունաստան
Ռազմական օգնություն՝ | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք Իսմեթ Ինյոնյու Ալի Ֆուատ Ջեբեսոյ |
Կոնստանտինոս I Էլեֆթերիոս Վենիզելոս Անաստասիոս Պապուլաս | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Թուրքական կողմ՝ | Հունական կողմ՝ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
Թուրքական կողմ՝ | Հունական կողմ՝ |
Պատերազմական գործողությունները սկսվում են 1919 թվականի մայիսի 15-ին՝ հունական զորքերի կողմից Զմյուռնիա ներխուժումից հետո։ Զարգացնելով իրենց ռազմավարական հաջողությունները՝ հույները կարողանում են վերահսկողություն սահմանել ամբողջ արևմտյան և հյուսիսարևմտան Անատոլիայի նկատմամբ՝ գրավելով Մանիսա, Բալըքեսիր, Այդըն, Քյոթահիա, Բուրսա և Էսքիշեհիր բնակավայրերը։ Թուրքական բանակը թշնամու առաջխաղացումը կարողանում է կասեցնել միայն 1921 թվականին՝ Սակարիա գետի ափին տեղի ունեցած ճակատամարտում ջլատելով հունական բանակի հավաքական ներուժը։ 1922 թվականին փոքրասիական ուղղությամբ հակագրոհ է սկսում Քեմալականների բանակը, որը օգոստոսի վերջին Դումլուփընարի դաշտում ծանր պարտության է մատնում Հունաստանի զինված ուժերին։ Սեպտեմբերի 9-ին Մուստաֆա Քեմալի բանակն առանց լուրջ առճակատման զավթում է Զմյուռնիան՝ հույների վերջին հենակետը Փոքր Ասիայում։ Թուրքական նվաճումից չորս օր անց Զմյուռնիայում մեծ հրդեհ է բռնկվում, որն էլ փաստացիորեն կանխորոշում է հույն-թուրքական պատերազմի ավարտը։
Պատերազմի արդյունքում Հունաստանի կառավարությունը ստիպված է լինում ընդունել Քեմալական շարժման պահանջները՝ վերադառնալով նախապատերազմական ստատուս քվոյին (այդկերպ հույները թուրքերին էին թողնում Արևելյան Թրակիան և Արևմտյան Անատոլիան)։ Իրադարձության ելքով պայմանավորված՝ դաշնակիցները հրաժարվում են Սևրյան հիմնադրույթներից՝ Լոզանում նոր պայմանագիր ստորագրելով Թուրքիայի ազգային շարժման հետ։ Լոզանի պայմանագրով ճանաչվում է Թուրքիայի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև գերիշխանությունը Փոքր Ասիայի, Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) և Արևելյան Թրակիայի նկատմամբ։ Հունաստանի և Թուրքիայի կառավարությունները ձեռնամուխ են լինում նաև բնակչության փոխանակում իրականացնելուն։