Հունաստանի Սուպերլիգա
From Wikipedia, the free encyclopedia
Հունաստանի Սուպերլիգա (հուն․՝ Ελληνική Σούπερ Λιγκ), Հունաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգան է։ Այն կազմավորվել 2006 թվականի հուլիսի 16-ին և փոխարինել է Ալֆա Էթնիկի-ին որպես Հունաստանի բարձրագույն լիգա։ Լիգայում հանդես են գալիս 16 ակումբ, մրցաշրջանը տևում է օգոստոսից մինչև մայիս, ամեն ակումբ խաղում է 30 անգամ։ 2013 թվականի մայիսի դրությամբ Սուպերլիգան համարվում է Եվրոպայի 12-րդ ուժեղագույն լիգան, հաշվարկները կատարվել են նախորդ հինգ տարիներին հունական ակումբենրի եվրոպայում խաղացած հանդիպումների արդյունքներով։:
Արագ փաստեր Ελληνική Σούπερ Λιγκ Սուպերլիգա ...
Ελληνική Σούπερ Λιγκ Սուպերլիգա | |
---|---|
Երկիր | Հունաստան |
Հիմնվել է | 2006 թվական |
Ակումբների քանակ | 16 |
Մակարդակ | 1 |
Ազգային առաջնություններ | Հունաստանի ֆուտբոլի գավաթ |
Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
Ներկայիս չեմպիոն | Օլիմպիակոս ՖԱ |
Ամենատիտղոսավոր թիմ | Օլիմպիակոս ՖԱ (44 տիտղոս) |
Հեռուստատեսություն | Nova Sports |
Պաշտոնական կայք | Superleaguegreece.net |
Հունաստանի Սուպերլիգա 2018–19 |
Փակել
Պանհելենիկ մրցաշարի հիմնադրումից հետո 1927 թվականին[1] միայն վեց ակումբ է դարձել երկրի չեմպիոն, դրանք են Աթենքի մեծ եռյակը (Օլիմպիակոս, Պանատինաիկոս և ԱԷԿ Աթենքը) և ՊԱՕԿը, Արիսը և Լարիսսան։ Օլիմպիակոսը հաղթել է մրցույթը 43 անգամ։