Հունաստանի Սահմանադրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հունաստանի Հանրապետության Սահամանադրություն (հուն․՝ Σύνταγμα της Ελλάδας), Հունաստանի Հանրապետության բարձրագույն օրենքը։
Հունաստանի Սահմանադրությունը մշակել է կառավարությունը և 1975 թվականի հունիսի 9-ին ընդունել խորհրդարանը։ Հունաստանի առաջին սահմանադրությունը ուժի մեջ է մտել 1975 թվականի հունիսի 11-ին։
Սահմանադրության ընդունումը տեղի ունեցավ միայն «սև գնդապետների» ռազմական բռնապետության տապալումից հետո։ 1821 թվականին անկախության հռչակումից մինչև 1973 թվականը երկրում գործել է 10 տարբեր բովանդակությամբ սահմանադրություններ։
Հունաստանի Հանրապետության ներկայիս Սահմանադրությունը բաղկացած է 4 բաժնի բաշխված 120 հոդվածներից[1]։ Սահմանադրության բնորոշ առանձնահատկությունը պետության և հոգևոր իշխանության հարաբերությունների մանրամասն նկարագրությունն է։
Սահմանադրական հսկողությունն իրականացնում են Հունաստանում գործող առաջին և երկրորդ ատյանի սովորական դատարաններն ու Գերագույն հատուկ դատարանը։ Փոփոխություններն ընդունվում են Հունաստանի Հանրապետության խորհրդարանի բոլոր անդամների ձայների 3/5-ով, մեկ ամսից ոչ ավելի ընդմիջմամբ երկու քվեարկություններում և հաստատվում հաջորդ գումարման խորհրդարանի կողմից։