From Wikipedia, the free encyclopedia
Հունգարիայի նախագահ կամ Հունգարիայի Հանրապետության նախագահ (հունգ.՝ Magyarország köztársasági elnöke), Հունգարական Հանրապետության երկրի ղեկավար։ Գործող նախագահն է Հանոշ Ադերը (2012 թվականի մայիսի 10)[1]։
Հունգարիայի Հանրապետության նախագահ
հունգ.՝ Magyarország köztársasági elnöke | |
---|---|
Նախագահի տարբերանշան | |
Նշանակող | Խորհրդարանի գաղտնի քվեարկությամբ |
Պաշտոնավարման ժամկետ | 5 տարի երկու ժամկետից ոչ ավել |
Անդրանիկ պաշտոնավար | Մատյաշ Սյուրոշ հունգ.՝ Mátyás Szűrös |
Ձևավորում | 1989 թվական հոկտեմբերի 23 |
Կայք |
2011 թվականից գործող օրենսդրության համաձայն, Հունգարիայի Նախագահը պետության գլուխն է, որը խորհրդանշում է ազգության միասնությունը, իրականացնում է երկրի կառավարումը և հետևում է պետական մարմինների կողմից ժողովրդավարական նորմերի կատարմանը[2]։ Նախագահն ունի որոշակի լիազորություններ և պարտականություններ, որոնց մի մասը կարող է իրականացվել միայն Կառավարության աջակցությամբ։ Նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, Խորհրդարանում 5 տարի ժամկետով և չի կարող անընդմեջ զբաղեցնել երկու ժամկետից ավելի[3]։
Նախագահն օժտված է անձնական անձեռնմխելիությամբ։ Նա չի կարող զբաղվել որևէ այլ վճարովի աշխատանքով, չնայած կարող է զբաղվել ցանկացած այլ գործունեությամբ (եթե այն կապված չէ հեղինակային իրավունքների պահպանության հետ)։ Ժամանակավոր անաշխատունակության դեպքում Նախագահի պարտականությունները կատարում է Հունգարիայի Ազգային ժողովը[3]։
Նախագահն ունի հետևյալ լիազորությունները և պարտականությունները.
Ստորև ներկայացված գործողությունների համար Նախագահին անհրաժեշտ է Կառավարության աջակցությունը։
Հունգարիայի նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով։ Ընտրություններն անց են կացվում 60-ից 30 օր ընկած ժամանակահատվածում, մինչև նախորդ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը, ժամկետից շուտ հրաժարականի դեպքում` 30 օրվա ընթացքում լիազորությունների ժամկետի ավարտի պահից սկսած.[Ն 1]։ Ընտրություններին կարող է մասնակցել առնվազն 35 տարեկան Հունգարիայի քաղաքացին, թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ է Խորհրդարանի առնվազն մեկ հինգերորդ մասի աջակցությունը<ref name="a11 (2)">Article 11 (2) of the Constitution<ref>։
Եթե առաջին փուլում թեկնածուն հավաքել է Խորհրդարանի պատգամավորների ձայների ավելի քան երկու երրորդը, նա անմիջապես Նախագահ է ընտրվում[Ն 2]։ Հակառակ դեպքում կրկնակի քվեարկությունն անցկացվում է երկրորդ փուլում երկու թեկնածուների միջև պարզ մեծամասնության սկզբունքով, քվեարկությամբ հաղթողը Նախագահ է ընտրվում։ Ընտրությունները տևում են երկու անընդմեջ օրից ոչ ավել։ Ընտրված Նախագահը ստանձնում է պաշտոնը նախորդի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո` երդվելով Խորհրդարանի անդամների առջև[Ն 3]։
Հունգարիայի Հանրապետության Նախագահի լիազորությունները դադարում են.
Նախագահի անձեռնմխելիության հետ կապված նրա դեմ կարող է քրեական գործ հարուցվել է նրա լիազորությունները դադարեցնելուց հետո միայն[Ն 4]։ Սակայն, եթե նա խախտել է Սահմանադրությունը կամ դիտավորյալ հանցագործության է կատարել իր պարտականություններ կատարման ժամանակ, Ազգային ժողովի հինգերորդ մասը կարող է իմպիչմենտ առաջարկել[3], որը ընդունվում է Խորհրդարանի երկու երրորդի աջակցությունից հետո[Ն 5]։ Խորհրդարանի բանաձևի պահից մինչև ընթացակարգի ավարտը Նախագահը չի կարող կատարել իր պարտականությունները[Ն 6]։ Հեռացումը իրականացնում է Սահմանադրական Դատարանը[Ն 7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.