Խուռիներ
From Wikipedia, the free encyclopedia
Խուռիներ (նաև՝ հուրիներ(=հայեր), խուրրիներ, սուբարիներ), հնագույն էթնիկ խումբ Առաջավոր Ասիայում։ Մ. թ. ա. IV—III հազարամյակներում բնակվել են Հյուսիսային Միջագետքում, Հայկական լեռնաշխարհում և Անդրկովկասի հվ. շրջաններում։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Խուռիներ | |||
---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||
Բնակեցում | |||
| |||
Լեզու(ներ) | |||
խուռիերեն | |||
Հավատք(ներ) | |||
Մ.թ.ա. III—II հազարամյակներում տարածվել են Միջերկրականի արևելյան ափերը՝ մինչև Պաղեստին (այստեղ հայտնաբերել են Հայկական լեռնաշխարհի մշակույթի նման մշակույթ (այսպես կոչված, Կիրբեթ-Կերաքյան մշակույթ)), Եփրատի վերին հոսանքի շրջանը, ուր ապրել են խեթա-լուվիացիների հարևանությամբ, Ասորեստան և Բաբելոն։ Մ.թ.ա. XVI—XIII դդ. խուռիները Հյուսիսային Միջագետքում ստեղծել են Միտաննի պետությունը, որը էական դեր է խաղացել Առաջավոր Ասիայի քաղաքական և մշակութային կյանքում՝ սերտ հարաբերություն ունենալով Խեթական պետության, Ասորեստանի, Բաբելոնի, Եգիպտոսի, Հայկական լեռնաշխարհի հետ։
Խուռիների ազդեցությունը Հայկական լեռնաշխարհում արտահայտվում է Վանաձորի, Լճաշենի, Թռեղքի բրոնզեդարյան մշակույթում։ Խուռիների էթնիկական տարրը դեր է խաղացել հայ ազգի կազմավորման ընթացքում՝ դառնալով նրա ֆիզիկական-մարդաբանական հիմնական տարրը։ Միտաննիի անկումից հետո խուռիները առաջատար տեղ են գրավել մի շարք մանր պետություններում, այդ թվում՝ Հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող Շուբրիայում (Շուպրիա, որի անունը ծագում է խուռիների երկրի երկրորդ՝ Շուբարաու անունից)։