Հոֆբուրգ (Ինսբրուք)
Հաբսբուրգների պալատական համալիր Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուք քաղաքում / From Wikipedia, the free encyclopedia
Հոֆբուրգ (գերմ.՝ Hofburg), Հաբսբուրգների պալատական համալիր Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուք քաղաքում[1][2]։
Արագ փաստեր Հոֆբուրգ գերմ.՝ Hofburg, Երկիր ...
Հոֆբուրգ գերմ.՝ Hofburg | |
---|---|
Հոֆբուրգ պալատ | |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Ինսբրուք, Տիրոլ նահանգ |
Հիմնադիր | էրցհերցոգ Սիգիզմունդ |
Հիմնադրման թվական | 1460-ական թվականներ |
Հայտնի բնակիչներ | էրցհերցոգ Սիգիզմունդ Էլիզաբեթ Բավարացի Մաքսիմիլիան I Ֆերդինանդ I-ի էրցհերցոգ Ֆերդինանդ II էրցհերցոգ Լեոպոլդ V Մարիա Թերեզա Ֆրանց I Ստեֆան կայսր Անդրեաս Հոֆեր Էրցհերցոգ Կառլ Լյուդվիգ Ֆրանց Իոսիֆը Հայնրիխ Ֆերդինանդ |
🌐 | hofburg-innsbruck.at/623/php/portal.php |
Փակել
Նստավայրի շինարարությունը սկսել է էրցհերցոգ Սիգիզմունդը 1460-ական թվականներին։ Հաջորդ 250 տարիների ընթացքում պալատը մի քանի անգամ վերակառուցվել է։ Ժամանակակից Հոֆբուրգն ունի հինգ թեմատիկ թանգարանային հատվածներ` Մարիա Թերեզայի 18-րդ դարի ապարանքի հատվածներ, կայսրուհի Էլիզաբեթի 19-րդ դարի ապարանքի հատվածներ, Կահույքի թանգարան, Նախնիների պատկերասրահ և Կտավների պատկերասրահ։ Այս սրահները ներկայացնում են նախկին կայսերական տան մեծ պատմության տարբեր մանրամասներ, որոնք Հաբսբուրգների տիրապետության ներքո են եղել ավելի քան 450 տարի[3][4]։