From Wikipedia, the free encyclopedia
Հո Շի Մին (վիետնամերեն՝ 胡志明, ծնված որպես Նույեն Շին Կուն [Nguyễn Sinh Cung] մայիսի 19, 1890[1][2][3][…], Kim Liên, Աննամ, Ֆրանսիական Հնդկաչին - սեպտեմբերի 2, 1969[2][3][4][…], Հանոյ, Հյուսիսային Վիետնամ), վիետնամցի մարքսիստ-լենիստական քաղաքական գործիչ, հեղափոխական, Վիետնամի աշխատավորների կուսակցության (ՎԱԿ) կոմունիստական կուսակցության նախագահ, Հյուսիսային Վիետնամի վարչապետ (1945-1955) և նախագահ (1945-1969)։
Հո Շի Մին վիետ․՝ Hồ Chí Minh | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Kim Liên, Աննամ, Ֆրանսիական Հնդկաչին |
Մահացել է | սեպտեմբերի 2, 1969[2][3][4][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Հանոյ, Հյուսիսային Վիետնամ |
Գերեզման | Ho Chi Minh Mausoleum |
Քաղաքացիություն | Հյուսիսային Վիետնամ և Ֆրանսիական Հնդկաչին |
Մայրենի լեզու | վիետնամերեն |
Կրոն | Vietnamese folk religion? |
Կրթություն | Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան և Քուոք Հոք, Օժտված երեխաների Հյու ավագ դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Nguyễn Sinh Sắc?, մայր՝ Hoàng Thị Loan? |
Զբաղեցրած պաշտոններ | Վիետնամի նախագահ |
Կուսակցություն | Վիետնամի կոմունիստական կուսակցություն, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն, Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին և Indochinese Communist Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Ho Chi Minh Վիքիպահեստում |
1911 թվականից հեռացել է Վիետնամից։ 1912-1916 թվականներին, որպես նավաստի և բեռնակիր աշխատել է ֆրանսիական և անգլիական նավերի վրա։ Բնակվել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում (1916-1919 թվականներին), իսկ 1919 թվականից՝ Ֆրանսիայում։ 1920 թվականին մասնակցել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության Տուրի համագումարին, որտեղ ստեղծվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, և մտել դրա շարքերը։ Մասնակցել է նաև Կոմինտերնի հինգերորդ (1924) և յոթերորդ (1935) համագումարներին։ 1925 թվականին Վիետնամի կոմունիստական խմբերի բազայի վրա ստեղծել է Վիետնամի հեղափոխական երիտասարդության ընկերությունը։ 1930 թվականին նրա ղեկավարությամբ երկրի բոլոր կոմունիստական կազմակերպությունները միավորվեցին Հնդկաչինի կոմունիստական կուսակցության մեջ։ Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել և բանտարկվել է, 1929 թվականին, հեռակա կարգով, դատապարտվել է մահապատժի։ 1934-1938 թվականներին սովորել է Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում, աշխատել Մոսկվայում։ 1941 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ նրա ղեկավարությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ծավալվեց հեղափոխական շարժում ընդդեմ ֆրանսիական գաղութարարների և Կայսերական Ճապոնիայի։ 1941 թվականին Հո Շի Մինի ղեկավարությամբ ստեղծվեց Վիետնամի անկախության համար պայքարի լիգան, և նա ընտրվեց որպես նախագահ։ 1945 թվականի Օգոստոսյան հեղափոխության հաղթանակից հետո Մինն ընտրվել է ՎԴՀ ժամանակավոր կառավարության նախագահ, 1946 թվականի մարտից՝ ՎԴՀ նախագահ։ Կուսակցության համագումարում (1951), որտեղ Հնդկաչինի կոմունիստական կուսակցությունը անվանափոխվեց Վիետնամի աշխատավորների կուսակցության (1976 թվականից՝ Վիետնամի կոմունիստական 2-րդ կուսակցություն), ընտրվեց կուսակցության նախագահ, միաժամանակ (1956-1960)՝ գլխավոր քարտուղար։ 1955 թվականից եղել է Վիետնամի հայրենասիրական ճակատի պատվավոր նախագահ։
Քաղաքական գործունեությունից զատ, եղել է նաև գրող-հրապարակախոս, բանաստեղծ և լրագրող։ Ստեղծագործել է ֆրանսերեն, չինարեն և վիետնամերեն լեզուներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.