From Wikipedia, the free encyclopedia
Հռեա, մայր աստված, Ուրանոսի և Գեայի դուստրը (երբեմն նույնացվում է Գեայի հետ), Կրոնոսի կինը, բոլոր Կրոնոսյանների մայրը։ Հռեայի սկզբնական պաշտամունքի վայրերից մեկը եղել է Կրետե կղզին, որտեղ, համաձայն զրույցի, քարայրում նա ծնել և խնամել է Զևսին։ Որպեսզի Կրոնոսը երեխային կուլ չտար, կուրետները սրերով հարվածում են վահաններին և խլացնում մանկան ճիչը։ Կրետական Հռեայի քրմերը կոչվում էին կուրետներ, և առասպելը, հնարավոր է, ծագել է բացատրելու համար զենքերով պարը, որը կատարում էին քրմերը Հռեային և Իդեյան Զևսին նվիրված տոնի ժամանակ։ Հռեայի պաշտամունքը համեմատաբար վաղ միաձուլում է փոքրասիական Կիբելե աստվածուհու պաշտամունքի հետ, որին նույնպես անվանում էին Մեծ Մայր։ Հռեա-Կիբելեի պաշտամունքը կրում էր օրգիաների բնույթ, բայց բուն Հունաստանում այն հանդես է գալիս փոքր-ինչ մեղմացած ձևով։ Մ.թ.ա. 3-րդ դարից սկսած, այդ պաշտամունքը թափանցում է Հռոմ, որտեղ Հռեան մեծարվում էր Մեծ Մայր անվան տակ։ Հռեա-Կիբելեին ձոնված էին կաղնին և սոճին. նրա մշտական ուղեկիցն էր առյուծը։ Հռեա-Կիբելեն սովորաբար պատկերվում էր ռազմակառքի վրա, որը քաշում են առուծները, ձեռքին ծնծղա, գլխին ատամնավոր թագ։ Հունական կրոնում Հռեան սովորաբար չի ունեցել առանձին տաճարներ և մեծարվում էր Կրոնոսի կամ Զևսի հետ համատեղ։ Աթենքում Հռեայի և նրա ամուսնու փոխարեն կատարվում էին կրոնիաներ, և նրանց պաշտամունքը նույնպես կենտրոնացված էր մեկ ընդհանուր տաճարում։
Հռեա | |
---|---|
Տեսակ | տիտաններ և աստվածուհի |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Այլ մշակույթներում | Կիբելե, Անահիտ |
Երևի համընկնում է | Կիբելա և Ops? |
Հայր | Ուրանոս[1] |
Մայր | Գեա[1] |
Քույր | Թեյա, Թեմիս, Մնեմոսինե, Փեբե և Տեթիս |
Քույր/Եղբայր | Կրոնոս[2], Հապետոս[2], Հիպերիոն[2], Թեմիս[2], Թեյա[2], Օվկիանոս[2] և Տեթիս |
Ամուսին | Կրոնոս |
Զավակներ | Զևս[2][3], Հերա[2][4], Դեմետրա[2], Պոսեյդոն[2][5], Հադես[2], Հեստիա[2], Էնիալիուս և Կերես |
Հատկանիշներ | աստվածուհի-մայր |
Rhea (mythology) Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.