From Wikipedia, the free encyclopedia
Հռենոս[1] (գերմ.՝ Rhein, ֆր.՝ Rhin, հոլ.՝ Rijn), գետ Արևմտյան Եվրոպայում։
Սկիզբ է առնում Ալպերում (Շվեյցարիայում) և թափվում Հյուսիսային ծովը՝ առաջացնելով դելտա։ Հոսում է Շվեյցարիայի, Լիխտենշտայնի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների տարածքով։ Երկարությունը 1320 կմ է, նավարկելի է 952 կմ (մինչև Բազել և Բոդենի լճով)։ Ջրանցքներով միացված է Ռոն, Մառն, Վեզեր, Էլբա, Էմս գետերին։ Հռենոսի ափին են Բազել (Շվեյցարիա), Ստրասբուրգ (Ֆրանսիա), Մանհայմ, Մայնց, Բոնն, Քյոլն, Դյուսելդորֆ, Դյուսբուրգ քաղաքները, գետաբերանում՝ Ռոտերդամ ծովային նավահանգիստը (Նիդեռլանդներ)։
Անվանման ծագումը բացատրվում է մի քանի կերպ։ Ոմանք գտնում են, որ այն առաջացել է կելտական լեզուներից և կապված է «ջուր» հասկացության հետ։ Որպես հիմք առավելապես ընդունվում է գալլ. renos, rhenus կամ rino (իմաստները՝ «հոսող ջուր, գետից» մինչև «լիճ, ծով»)։ Ոմանք էլ անվանման առաջացումը կապում են հնդեվրոպական ri «գնալ, հոսել, շտապել» հիմքի հետ՝ ri-enos «հոսող ջուր»։ Անվանման լատիներեն գրությունը եղել է Rhenus[2]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.