Հռոմեական Բրիտանիա
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմեական Բրիտանիան հայտնվեց հռոմեացիների ուշադրության կենտրոնում մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացիների կողմից Գալլիայի նվաճումից հետո։ Հուլիոս Կեսարը կազմակերպեց երկու արշավանք դեպի Բրիտանիա (մ.թ.ա. 55 և մ.թ.ա. 54 թվականներին)։ Հռոմի կողմից դեպի Բրիտանիա կազմակերպվող արշավները սկսեցին կրել սիստեմատիկ բնույթ 60-ական թվականներին։
Բրիտանիան դարձավ Հռոմեական կայսրության ծայրամասային պրովինցիաներից մեկը։ Հռոմեականացմանը ենթարկվեցին հարավային, արևելյան և կենտրոնական որոշ մասեր, արևմուտքը և հարավը զերծ մնացին այդ ազդեցությունից։ Տեղի բնակչության կողմից հաճախ բարձրացվում էին ապստամբություններ (օրինակ՝ Բուդիկկայի ապստամբությունը 61 թվականին)։ Նվաճումները ամրագրվում էին հռոմեական հենակետերի (հռոմեական ճամբարների) և հռոմեական ճանապարհների կառուցումով։ Հյուսիսային սահմանի մոտ կառուցվում են պատնեշներ։
Արագացնելով բնակչության խավերի բաժանման գործընթացը՝ նվաճումները չբերեցին նշանակալից փոփոխությունների կելտական հասարակության մեջ։ Հռոմեական կայսրության ճգնաժամը Բրիտանիայի վրա նույնպես ունեցավ իր ազդեցությունը։ 3-րդ դարի վերջից սկսվեցին հալածանքներ կելտական և սաքսոնական ցեղերի կողմից։ 5-րդ դարի սկզբին Բրիտանիան ազատվեց հռոմեական լծից։ Բրիտանիան նորից բաժանվեց կելտական մի քանի անկախ շրջանների։