Հռոմեա-պարսկական պատերազմներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Հռոմեա-պարսկական պատերազմներ, պատերազմների շարք հունա-հռոմեական աշխարհի և իրար հաջորդող երկու իրանական կայսրությունների (Պարթևաստան և Սասանյաններ) միջև։ Ճակատամարտերը Հռոմի հանրապետության և Պարթևաստանի միջև սկսվել են մ.թ.ա. 92 թվականին։ Հետագայում դրանք շարունակվեցին նրանց իրավահաջորդ Հռոմեական կայսրության և Սասանյանների միջև։ Դրանք ավարտվեցին միայն արաբական նվաճումներով մ.թ. 7-րդ դարում, որին նախորդել էր կործանիչ 602-628 թվականներին տեղի ունեցած բյուզանդա-սասանյան պատերազմը։
Հռոմեա-պարսկական պատերազմներ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Փորագրություն, որի վրա պատկերված է պարսից արքա Շապուհ Ա-ն, ում առաջ պատկերված են հռոմեական կայսրեր Վալերիանոսն ու Ֆիլիպ Արաբը | |||||||||||
|
Չնայած պատերազմը հռոմեացիների և պարթևների կամ Սասանյանների միջև շարունակվեց մոտ 7 դար, սահմանը մնում էր համեմատաբար կայուն։ Ռազմական գործողությունները հիմնականում ներառում էին քաղաքների, ամրությունների, նահանգների գրավում, թալանում և փոխանակում։ Ոչ մի կողմը չուներ բավականաչափ նյութական և մարդկային ռեսուրս, որպեսզի վարի երկարատև արշավանքներ սահմաններից շատ հեռու։ Իհարկե երկուսն էլ կատարում էին նվաճումներ սահմանից այն կողմ, սակայն ժամանակի հետ նախկին իրավիճակը հիմնականում վերականգնվում էր։ Հավասարակշռությունը սկսվեց փոխվել 2-րդ դարում, երբ հռոմեացիները, օգտվելով պարթև Արշակունիների թուլացումից, գրավեցին մի շարք տարածքներ հյուսիսային Միջագետքում։ Վերջինիս հետևանքով նոր սահմանն անցնում էր ոչ թե Եփրատ գետով, այլ Տիգրիսով։
Ռեսուրսների ծախսը պատերազմների վրա վերջիվերջո ճակատագրական եղավ երկու կայսրությունների համար։ 6-րդ և 7-րդ դարերի երկարատև պատերազմները թողեցին նրանց խոցելի մուսուլման արաբների արշավանքների առջև։ Օգտվելով նրանց միջև երկարատև պատերազմից՝ արաբները հեշտությամբ գրավեցին Սասանյան Պարսկաստանը, իսկ Արևելահռոմեական կայսրությունը կորցրեց Սիրիան, Պաղեստինը, Արևմտյան Հայաստանը, Եգիպտոսն ու հյուսիսային Աֆրիկան։ 721 տարի տևած այս հակամարտությունը համարվում է պատմության մեջ ամենաերկարատևը։