Հռոմուլոս Օգոստուլոս
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլավիոս Հռոմուլոս Օգոստուլոս[1] (լատին․՝ Flavius Romulus Augustus), Հռոմուլոս Ավգուստուլուս (լատին․՝ Romulus Augustulus)[2], , Ռավեննա), հռոմեական պատմագրությունում առավել հայտնի որպես Ռոմուլ Օգուստ, Արևմտյան Հռոմեական Կայսրության վերջին կայսրը, ով կառավարել է 475-476 թվականներին։
Հռոմուլոս Օգոստուլոս | |
---|---|
Կայսր | |
Հռոմեական դրամ Հռոմուլոս Օգոստուլոսի դիմապատկերով | |
Իշխանություն | 475 թվական, հոկտեմբերի 31 – 476 թվական, սեպտեմբերի 4 |
Լրիվ անուն | Ֆլավիոս Հռոմուլոս Օգոստուլոս |
Ծննդավայր | Ռավեննա |
Վախճանի վայր | Կաստել դելլ’Օվո |
Երկիր | Արևմտյան Հռոմեական կայսրություն և Հին Հռոմ |
Ազգություն | հռոմեացի |
կայսր | |
Հայր | Ֆլավիոս Օրեստ |
Հավատք | Քրիստոնեություն |
Հռոմուլոսը, ով առանձնանում էր միայն իր գեղեցկությամբ[3], գահին բարձրացվեց պատանեկան հասակում հոր՝ զորահրամանատար Օրեստի կողմից, որը գահընկեց արեց կայսր Հուլիոս Նեպոտին։ Սակայն գահի նրա հավակնությունները չճանաչվեցին ոչ գալլական կուսակալ Սիագրիի, ոչ Արևելյան Հռոմեական Կայսրության և ոչ էլ Դալմաթիա կառավարելու մեկնած Նեպոտի կողմից[2]։ Մանկահասակ կայսրի փոխարեն կառավարում էր նրա հայրը։ Արդյունքում, տասը ամսվա կառավարումից հետո Հռոմուլոսը գահընկեց է արվում հերուլների առաջնորդ Օդոակրի կողմից և աքսորվում է Կամպանիա, որտեղ էլ ապրում է, ըստ հավանականության, մինչև մահը[4]։