From Wikipedia, the free encyclopedia
Հրաբխային ռումբ, հրաբխի ժայթքման ժամանակ կափույրից դուրս նետված հեղուկ կամ պլաստիկ վիճակով լավայի գունդ կամ կտոր, սղմվելու և հովանալու արդյունքում ստացված յուրահատուկ տեսքով[1]։
Ժայթքման կոշտ մասնիկները նետվում են կա՛մ մոխրի տեսքով, կա՛մ ավելի խոշոր կտորներով։ Ոչ մեծ ամպերին անվանում են лапилли, ավելի մեծերին հրաբխային ռումբ։
Հրաբխային ռումբի տեսքը հիմնականում կախված է իր բաղադրությունից, մածուցիկությունից և թռիչքի պայմաններից։ Թռիչքի ժամանակ հրաբխային ռումբը կարող է ձեռք բերել ոլորուն կամ իլիկաձև տեսք։ Պլաստիկ կոնսիստենցիայի հետևանքով հրաբխային ռումբերը փոխում են իրենց ձևը թռիչքի ժամանակ կամ գետնի վրա հարվածի ազդեցության հետևանքով։ Հեղուկ լավաները (բազալտային) չեն հասցնում սառչել օդում, թռիչքի ժամանակ` հողի ազդեցությամբ, ձեռք են բերում ձևավորված կամ տանձաձև տեսք։ Ներքին կազմությամբ հրաբխային ռումբերը կարող են լինել ծակոտկենային կամ պղպջակային, այդ ժամանակ, ինչպես իր արտաքին ընդերքը, օդում բարձր սառեցումից դառնում է ամուր և ապակյա։ Հրաբխային ռումբի տրամագիծը կարող է հասնել յոթ մետրի, չնայած սովորաբար գերազանցում է մի քանի սմ-ով։ Հրաբխային խառնարանից կարող է թռչել մի քանի տոննա ծավալով հրաբխային ռումբ։ Սովորական հրաբխային ռումբ կարելի է գտնել ցանկացած ակտիվ հրաբխի լանջերից[2]։
Հավայան տիպի հրաբխային ռումբերը շատ հեղուկ բարձր ջերմաստիճանային արտանետումներ են՝ համապատասխան տիպի հրաբուխներից։ Նման ռումբերը, որպես կանոն, գետնին ընկնելիս ճզմվում են[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.