Հրահատ Դ
From Wikipedia, the free encyclopedia
Հրահատ Դ ( մ.թ.ա. մոտ 65 - 2 թթ.) Պարթևաստանի արքա Արշակունիների հարստությունից։ Գահակալության տարիները՝ մ.թ.ա. 38 −2 թթ.։ Որոդես Բ որդին, թագաժառանգ է դարձել Հռոմի դեմ պատերազմում Բակուր արքայազնի զոհվելուց հետո։ Թեև Որոդեսը կամովին զիջել է գահը իրեն, նա դառնալով արքա սպանել է տվել ծերացած հորը և գահի հավակնորդ եղբայրներին։ Սակաստան և Արախոսիա կատարած արշավանքներով ամրացրել է երկրի արևելյան սահմանները։ Պետության մայրաքաղաքը տեղափոխել է Տիզբոն, միջամտել Միջերկրական ծովի արևելյան ափի երկրների քաղաքական իրադարձություններին։ 36-ին Ատրպատականի Փրաասպա (այժմ՝ Թախթ-ի Սոլեյման) քաղաքի մոտ ջախջախել է Անտոնիոսի զորքը։ Պարթևական գահի հավակնորդ ոմն Տրդատ, Օկտավիանոսի օգնությամբ, 31-ին ապստամբել է Հրահատ IV-ի դեմ, գրավել Միջագետքը։ 30-ին արևմտյան սակերի օգնությամբ Հրահատ IV վերահաստատել է իր իշխանությունն ամբողջ երկրում։ Հրահատ IV-ի օրոք Կրասոսի պարտությունից 33 տարի անց պարթևները վերադարձրին հռոմեական լեգեոնների Խառանում գրաված արծվակիր դրոշները։
Հրահատ Դ | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 1-ին դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 2 |
Տոհմ | Պարթև Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Որոդես Բ |
Մայր | Laodice of Parthia? |
Երեխաներ | Phraates V of Parthia?, Վոնոն, Phraatès VI? և NN of Parthia?[1] |