![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/MarjoryStonemanDouglasHS_22Jun2008.jpg/640px-MarjoryStonemanDouglasHS_22Jun2008.jpg&w=640&q=50)
Հրաձգություն Մարջորի Սթոունման Դուգլաս ավագ դպրոցում
From Wikipedia, the free encyclopedia
Հրաձգություն Մարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում (անգլ.՝ Marjory Stoneman Douglas High School shooting), զանգվածային սպանություն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 14-ին տեղի ժամանակով ժամը 14:40 Մարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում։ Ամենաքիչը 17 մարդ է մահացել հրաձգության ժամանակ, ևս 14-ը՝ հոսպիտալացվել։ Հարձակումը ԱՄՆ նորագույն պատմության դպրոցների վրա հարձակման երկրորդ խոշոր դեպքն է[7]։
Հրաձգություն Մարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոցում Marjory Stoneman Douglas High School shooting | |
---|---|
![]() Դպրոցի գլխավոր մասնաշենքը 2008 թվականի հունիսին | |
Տեսակ | զինված հարձակում |
Երկիր | ![]() |
Տեղադրանք | Մարջորի Սթոունման Դուգլաս միջնակարգ դպրոց[1][2] |
Գրոհի նպատակ | ավագ դպրոցի աշակերտ և դպրոցի դասատու |
Տարեթիվ | 2018 թվականի փետրվարի 14 |
Գրոհի միջոց | հարձակում |
Զենք | AR-15 կիսավտոմատ հրացան |
Զոհվածներ | 17[3] |
Վիրավորներ | 14[4] |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Ահաբեկիչներ | 1 |
Կասկածյալ | Նիկոլաս Կրուզ[4][5][6] |
![]() |
Սկզբում ահաբեկիչը փախել է, խառնվելով դպրոցականներին, ովքեր փորձում էին փախչել դպրոցից[8]։ Ձերբակալությունից հետո ենթադրյալ մարդասպանը տարվել է Բրովարդ շրջանի շերիֆի (ոստիկանապետի) գրասենյակ։ Այնուհետև նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նահանգապետ Ռիք Սքոթը տեղեկացվել են հարձակման մասին։ Դոնալդ Թրամփը գրել է. «Ոչ մի երեխա, ուսուցիչ կամ մեկ այլ անձ ամերիկյան դպրոցներում չպետք է իրեն զգա չպաշտպանված»[9][10]։