հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Հրանտ Լևոնի Մանվելյան (փետրվարի 3 (16), 1907[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 14, 1995, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ռեժիսոր և դերասան։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)։
Հրանտ Մանվելյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3 (16), 1907[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 14, 1995 (87 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1953)[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռեժիսոր և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
1953 թվականին ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1931-1963 թվականներին աշխատել է Գյումրիի, Կիրովականի, Սուխումի քաղաքային, Հոկտեմբերյանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Էջմիածնի, Արթիկի, Արտաշատի, Կամոյի և այլ շրջանային թատրոններում։ 1963 թվականից աշխատել է Արտաշատի շրջանային թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»), Շմազա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Արթուր («Բոռը», ըստ Վոյնիչի), բեմադրություններից (շուրջ 250)՝ Մ. Գորկու «Վերջինները», Գոգոլի «Ռևիզորը», Վոյնիչի «Բոռը»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.