հայ սպորտային մարմնամարզիկ From Wikipedia, the free encyclopedia
Հրանտ Համազասպի Շահինյան (հուլիսի 30, 1923[1][2], Գյուլագարակ, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] - մայիսի 29, 1996, Երևան, Հայաստան)[3], hայ խորհրդային մարմնամարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966)։ ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, բացարձակ չեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկիր, Օլիմպիական խաղերի (Հելսինկի 1952) կրկնակի ոսկե մեդալակիր և կրկնակի արծաթե մեդալակիր[4][5]։
Հրանտ Շահինյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | հայ |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 30, 1923[1][2] |
Ծննդավայր՝ | Գյուլագարակ, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մահվան ամսաթիվ՝ | մայիսի 29, 1996 (72 տարեկան) |
Մահվան վայր՝ | Երևան, Հայաստան |
Ծնվել է Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում։ 1930 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ Հրանտն սկսել է հաճախել մարմնամարզության խմբակի պարապմունքներին (մարզիչ՝ Հարություն Գարգալոյան)։ 1939 թվականին նվաճել է ԽՍՀՄ պատանիների բացարձակ չեմպիոնի տիտղոսը։
Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել է ռազմաճակատ, 1943 թվականին վիրավորվել ոտքից և միայն 1946 թվականից է կարողացել վերսկսել մարմնամարզության մարզումները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.